Լազերային հեռուստացույց

Մոսկվայում,ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Պ․Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում անցկացվեցին առաջին հաջող փորձարկումները ,որոնք հաստատացին սովորական կինեսկոպը լազերներով փոխարինած,գունավոր,պրոյեկցիոն հեռուստացույցների ստեղծման հնարավորությունը։

Հիշեցնենք,որ սովորական հեռուստացույցի լուսավորվող պատկերը առաջանում է լյումինոֆորով պատված էկրանի վրա էլեկտրոնների փնջի տակ։Ինստիտուտի մասնագետները առաջարկեցին,չփոփոխելով հեռուստացույցի սխեման,սովորական կինեսկոպը փոխարինել լազերային էկրան ունեցող կինեսկոպով։ Այդպիսի էկրանը հատուկ ձևով մշակված բարակ միաբյուրեղյա կիսահաղորդիչային սկավառակ է,որի մակերևույթներն օպտիկական ռեզոնատոր են ձևավորում։Սանտիմետրի հազարերոդական մասի հաստությամբ էլեկտրոնային ղեկավարվող ճառագայթը,ինչպես սովորական հեռուստացույցի կինեսկոպում ,սահելով  սկավառակի մի տողից մյուսը,առաջանում է լուսավորվող պատկերը։Էլեկտրոնային փնջի ազդեցության տակ կիսահաղորդչային սկավառակի մեջ լույս է առաջանում։Այլ կերպ ասած՝ պատկեր յուրքանչյուր կետը վերածվում է մեծ պայծառության,ուղղված միագույն ճառագայթման կիսահաղորդչային փոքրիկ լազերաղբյուրի։

Ակադեմիկոս Նիկոլայ Բասովի լաբորատորիայում տարված հետազոտությունները ցույց տվեցին,որ մեկ քառակուսի սանտիմետր չափսեր ունեցող էկրանի ճառագայթման պայծառությունն այնքան ուժեղ է,որ պատկերը կարելի է պրոյեկցիայի ենթարկել ցանկացած արտաքին էկրանի վրա,որի չափսերը կարող են հասնել մի քանի քառակուսի մետրի։Կիրառելով կիսահաղորդչային զանազան նյութերից պատրաստված լազերային սկավառակներ,կարելի է ստանալ ցանկացած գույնի ճառագայթում։

Բավարար չափով մեծ,արտացոլող մի որևէ մակերևույթի վրա օպտիկական մեթոդով համատեղելով լազերային էկրանների ճառագայթումը,կարել է ստանալ գունավոր պատկեր։

Մեկ այլ հետաքրքիր հեռանկար է հանդիսանում լազերային կինեսկոպով հեռուստացուցի օգտագործումը ծավալային հեռուստատեսության մեջ։Այժմ ուսումնասիրվում ե գոլոգրաֆիային էֆեկտի ստացման հնարավորությունը։Ծավալային պատկերի վերականգնման գործում գոլոգրաֆիական մեթոդի օգտագործումը հաղորդող և ընդունող սարքավորումների որակական մեծ փոփոխություններ է պահանջում։

Մեր երկրում արդեն անցկացվել են սև֊սպիտակ տարբերակով ստերեոհեռուստատեսության հաճող փորձարկումներ։Այս փորձերի հիմքում ընկած է ձախ և աջ աչքերի համար երկու տարբեր պատկերների պրոյեկցումը։Պ․Ն․ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտում փորձեր են տարված նաև միկրոգոլոգրամիայում մեկ քառակուսի մետր չափով գրանցված պատկերը լազերային կինեսկոպի օգնությամբ վերականգնելու ուղղությամբ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ