
Բաղադրիչներ
- Մսային սոուսի համար`
- սոխ – 1 գլուխ
- տաքդեղ – 1 հատ
- ոլոռ կանաչ պահածոյացված – 200գր
- միս խոզի – 1կգ (աղացած)
- լոլիկի մածուկ – 600գր
- աղ
- պղպեղ սև
Սպիտակ սոուսի համար՝
- կարագ – 60գր
- ալյուր – 2ճ/գդ
- կաթ – 500մլ
- կաթնաշոռ – 250գր
- Ինչպես նաև՝
- պանիր մոցարելլա – 500գր
- լազանյայի շերտեր – 12 հատ
Պատրաստման եղանակ
- Լազանյայի շերտերը թրջում ենք շատ քիչ եռացրած ջրով և թողնում փոքր-ինչ փափկեն: Պարբերաբար ստուգում ենք, որպեսզի շերտերը իրար չկպչեն:
- Մանր կտրատում ենք սոխը և տաքդեղը: Թավայի մեջ ենք լցնում 1ճ/գդ բուսայուղ, ապա տաքացնում այն միջին կրակի վրա: Թավայի մեջ ենք լցնում սոխը, տաքդեղը և խառնելով տապակում 5 րոպե:
- Ավելացնում ենք աղացած միսը և խառնելով եփում մինչև միսը կորցնի վարդագույն երանգը:
- Ավելացնում ենք լոլիկի մածուկը, խառնում ստացված զանգվածը և հասցնում եռման վիճակի: Թողնում ենք այդպես տապակվի 10 րոպե, ապա ավելացնում ոլոռը և տապակում ևս 5 րոպե:
Հանում ենք կրակի վրայից և համեմում աղով, պղպեղով: - Պատրաստում ենք սպիտակ սոուսը: Փոքրիկ կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը միջին կրակի վրա, ավելացնում ալյուրը և խառնելով տապակում մինչև ալյուրի թեթևակի ոսկեգույն երանգ ստանալը: Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով զանգվածը այդ ընթացքում: Եփում ենք ստացված զանգվածը մինչև պնդանալը՝ չմոռանալով անընդհատ խառնելով եփվելու ողջ ընթացքում:
Հանում ենք կրակի վրայից, ավելացնում կաթնաշոռը և խառնում մինչև սոուսի միատարր դառնալը: Համեմում ենք աղով՝ ըստ ճաշակի: - Ձևամանի (19×26սմ չափով) հատակին ենք լցնում մի քանի գդալ սպիտակ սոուսից և տարածում: Վրան շարում ենք լազանյայի շերտերը, կրկին տարածում սպիտակ սոուսը, ապա շաղ տալիս քերած մոցարելլան: Լցնում ենք մսային զանգվածի 1/3-րդը, ապա ծածկում լազանյայի շերտերով և այդպես շարունակ: Մսային զանգվածի վերջին շերտը պատում ենք լազանյայի շերտերով, քսում սպիտակ սոուսը և վրան շաղ տալիս քերած մոցարելլան:
Տեղափոխում ենք լազանյան ջեռոց եփվելու 30 րոպե 200 աստիճանում:
Պատրաստի լազանյան թողնում ենք հանգստանա 10 րոպե սենյակային ջերմաստիճանում, ապա համտեսում:
Եթե որոշեցիք հյուրերի համար պատրաստել խոզի մսով լազանյա, ապա շատ հանգիստ այն կարող եք պատրաստել մի քանի ժամ առաջ, իսկ հյուրերի ժամանելուն պես պարզապես այն տաքացնել ջեռոցում:
Բարի ախորժակ
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0