Տարօրինակ և զվարճալի օրենքներ աշխարհի տարբեր անկյուններից

Երկրագնդի վրա կան տարբեր  սովորույթներ ու ավանդույթներ ունեցող բազմաթիվ մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում: Հետևաբար այդ երկրների օրենքները նույնպես տարբերվում են և երբեմն կարող են մեզ մոտ զվարճանք կամ վախ առաջացնել:


Ստորև ներկայացնում ենք տարօրինակ և զվարճալի օրենքներ աշխարհի տարբեր անկյուններից՝

Սինգապուրում անօրինական է համարվում մաստակը ծամելը

Յուրաքանչյուր ոք, ով ներմուծում, վաճառում կամ մաստակ է պատրաստում Սինգապուրում, կարող է տուգանվել և (կամ) ձերբակալվել

Կանադական ռադիոկայանները կարող են հեռարձակել միայն  կանադացի արտիստների ստեղծագործությունները

Կանադացիները շատ հայրենասեր են: Համաձայն այս օրենքի երկուշաբթիից ուրբաթ 18:00-ից մինչև 6:00 պետք է Կանադական ռադիոկայանները  հեռարձակեն միայն  կանադացի արտիստների ստեղծագործությունները

Շրի Լանկայում չի թույլատրվում ինքնանկար ( Selfie)  անել Բուդդայի արձանի հետ

Երբ ինքնանկար եք անում Բուդդայի արձանի հետ, դուք մեջքով եք կանգնում արձանին, որն էլ համարվում է անարգանքի նշան: Շրի Լանկայում այդ քայլի համար մարդկանց ձերբակալում են:

Ֆրանսիայի քաղաքներից մեկում արգելվում է մահանալ, եթե տվյալ մարդը նախապես չի գնել իր գերեզմանը տեղական գերեզմանատանը

Sarpourenx քաղաքում մարդը չի կարող մահանալ քաղաքի սահմաններում, քանի դեռ ձեռք չի բերել իր գերեզմանը տեղական գերեզմանատանը:Սա կապված է այն բանի հետ, որ գերեզմանատանը գրեթե տեղ չկա, այդ պատճառով քաղաքապետը նման որոշում է կայացրել

Տորոնտոյում ծառ բարձրանալն արգելվում է, եթե թույլտվություն չունես

Ձեզ նույնպես կարող է դուր գալ