Տարածված է Հնդկաստանում,Արաբիայում,Եվրոպայի հարավում,հյուսիսային և արևելյան Աֆրիկայում,անգամ Կանարյան կղզիներում։

Այն ունի բազում օգտակար հատկություններ։Պարունակում է լավանդայի յուղ(30%),դաբաղանյութեր,խեժ։Օգտագործվում է որպես հակաբորբոքային,նյարդային համակարգը հանգստացնող միջոց։Ստոմատոլոգիայում կիրառվում է գլխացավերի,դիսպեպսիայի,ռևմատիկ ցավերի դեմ գործող միջոց։Թուրմն օգտագործում են որպես իմունամոդուլյացնող վերքերն ապաքինող,լեղամուղ,ցավազրկող,հակասնկային,հակավիրուսային,հակաայտուցային միջոց։Օգնում է շնչառական համակարգի հիվանդությունների,հատկապես՝բրոնխիտի,հարբուխի,սինուսիտի,լարինգիտի,օտիտի,ռինիտի դեպքում։Օգտագործվում է նաև գինեկոլոգիական վարակների դեպքում։Արդյունավետ միջոց է մաշկի սնկային հիվանդությունների,փսորիազի և այրվածքների դեպքում։Մեղմում է հոդացավը,մկանացավը։Անտիսեպտիկ,ցավազրկող,հակավիրուսային միջոց է։

Ծաղիկներն ու տերևները ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են որպես սպազմոլիտիկ և հանգստացնող,լեղին նոսրացնող միջոց։

Լավանդայի պրեպարատներն օգնում են նևրասթենիայի,միգրենի,ստամոքսաղիքային տրակտի ցավի դեպքում։Լայնորեն կիրառվում է արոմաթերապիայում,քանի որ օգնում է հանգստացնել նյարդերը,լավացնել ուղեղի աշխատանքը։

Այն ,բացի օգտակար հատկություններից ,ունի նաև հակացուցումներ։Լավանդան օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ