Լավատես, բայց իրատես | Ինչպե՞ս

Այսօր շատ  մարդկանց  ենք  հանդիպում,  ովքեր  փոքրիկ  պատճառով սկսում  են  շատ  անհանգստանալ: Կան  մարդիկ  էլ,  ովքեր  նայում  են  իրատես,  բայց «չոր  ու ցամաք» աչքերով: Սակայն խնդիրները  հաղթահարելու  համար  շատ  կարևոր  է  լինել  միաժամանակ  իրատես և լավատես: Ի՞նչ  է  սա  նշանակում:

Միաժամանակ  իրատես  և  լավատես մարդը արագ  չի  ընկճվում,  տեսնում է հնարավոր  ուղիները,  բայց իր  վերջնական ելքը  պատկերացնում  է լավ  արդյունքով: Նա ամեն  պատճառով  չի  տխրում,  դժվարությունը  դիտարկում  է որպես հնարավորություն:

Իսկ ինչպե՞ս  լինենք իրատես-լավատես:

1. Ամեն ինչ  փորձեք  ընդունել  այնպես,  ինչպես  կա,  ոչ  թե  չափազանցրեք: 

Երբ  ունենում եք խնդիրներ,  դրանք  մի  մեծացրեք`  ընկնելով  անհանգստությունների  գիրկը: Միաժամանակ  նաև  պետք  չէ ավելի  փոքրացնել: Ուղղակի խնդիրը  դիտարկեք  բոլոր  տեսանկյուններից  և լիարժեք  պատկերացում  կազմեք` առանց  վհատվելու:

2. Ձեզ  լցրեք  դրական էներգիայով:

Պարբերաբար  ժպտացեք, նկատեք  շրջապատում  եղած  դրական  փոփոխությունները,  գովեք  ուրիշներին: Փորձեք  ավելի  շատ  ժամանակ  տրամադրել  լավը  մտածելուն  և  դրական  էներգիայով  լիքը  ժամանց անցկացնելուն:

3. Ձեզ  անհիմն  կաղապարներով  մի  շրջապատեք:

Յուրաքանչյուր անհիմն կաղապար  մեզ  վրա  եղող  ճնշումը  էլ  ավելի   է մեծացնում: Հետևաբար  փորձեք  զերծ  մնալ  կաղապարներից  և  կարծրատիպերից:

4. Մի  ակնկալեք  վատը:

որքան շատ  եք  վատի  մասին մտածում,  այնքան վատ  էներգիան ներխուժում է  Ձեր  մտածելակերպ:

5. Ապրեք  ներկայով`  անհաջողություններն  ու  դժվարությունները  ընդունելով  որպես  հնարավորություն:

Որքան քիչ  մտածեք   անցյալի  և   ապագայի   խնդիրների  մասին,  այնքան  ավելի  շատ  մտահոգություններով շրջապատված կլինեք:  Դրա  փոխարեն ներկայի  խնդիրները  փորձեք  լուծել հնարավոր  ելքերով ` խնդիրները միմյանցից  ըստ  առաջնահերթության  տարբերակելով :  Միաժամանակ դրանք  ընդունեք  որպես  հնարավորություն  նոր նպատակների  հասնելու:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ