
Ներկայացնում ենք լավագույն կրիպտոարժույթները և դրանց տարբերությունը:
Bitcoin կրիպտոարժույթ
Առաջին տեղում, միանշանակ, Բիթքոինն է: Վերջինիս էությունն այն է, որ արժույթի թողարկումը տեղի է ունենում միլիոնավոր մայներների շնորհիվ, ովքեր ամբողջ աշխարհից հզոր համակարգիչների օգնությամբ լուծում են հատուկ մաթեմատիկական խնդիրներ: Բացի այդ բիթքոինի էմիսիան սահմանափակ է, ընդամենը 21 միլիոն քոին:
Ethereum կրիպտոարժույթ
Կրիպտոարժույթների ցանկում հայտնիությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է հետաքրքիր անվամբ արժույթը՝ Ethereum-ը: Այս քոինների քանակը սահմանափակ չէ, արժեքը կազմում է 883 դոլար (հոդվածը գրելու պահի դրությամբ): Ինչպես բիթքոինը, էֆիրիումը ևս ունի իր մայներները, որոնք ստեղծում են նոր էֆիր: Այս կրիպտոարժույթի հիմնական գաղափարն արժույթի ապակենտրոնացումն է: Էֆիրի առավելությունն այն է, որ բլոկները հայտնվում են ամեն 10-15 րոպեում, դա նշանակում է, որ փոխանցումներն ավելի արագ են կատարվում:
Ripple կրիպտոարժույթ
Այս կրիպտոարժույթն ավելի քիչ հայտնի է, արժեքն այս պահին կազմում է 1.022 դոլար: Ռիփլի կոդը գրված է զրոյից, իսկ նրա հիմնական գործառույթը բանկային գործունեությունների միջև փոխանցումների արագությունը բարձրացնելն է: Այսպիսի գործարքների շնորհիվ բանկերը կարող են մի քանի միլիոն խնայել: Բայց ի տարբերություն նախորդ երկուսի՝ ռիփլը մայնինգ անել չի կարելի: Բոլոր քոինները պատկանում են մեկ ընկերության: Եվ եթե դուք ուզում եք, որ նա կիսվի ձեր հետ, ապա պետք է նրան տրամադրեք ձեր համակարգչի հզորությունը:
Litecoin կրիպտոարժույթ
Litecoin-ը զբաղեցնում է կրիպտոարժույթների ընդհանուր շուկայի 2%-ը: Արժեքն այս պահի դրությամբ 223 դոլար է: Գործարկման սկզբունքը և կոդի հիմքը նույնն է: Այս քոինի քանակը նույնպես սահմանափակ է՝ 84 միլիոն: Լայթքոինի ստացման հիմնական շեշտը դրվում է օպերատիվ հիշողության վրա, ոչ թե հաշվարկային ուժի, ինչպես բիթքոինի դեպքում:
Աղբյուր՝ vnews.am