
Lana Del Rey-ը ձայնը կորցնելու պատճառով չեղարկել է իր համերգային շրջագայությունը եվրոպայում
Պատճառը չճշտված հիվանդությունն է, որի պատճառով նա չի կարող երգել։ 34 ամյա երգչուհին ասել է – <<Ես ներողություն եմ խնդրում բոլորից, բայց այս հիվանդության պատճառով ես չեմ կարող երգել։ Բժիշկը ինձ չորս շաբաթվա հանգիստ է նշանակել։ Ես ատում եմ մարդկանց հուսախափ անել, բայց ես պետք է լավանամ։ Սիրով Լանայից>>։
Համերգային շրջագայությունը պետք է սկսվեր փետրվարի 21-ին Amsterdam-ում (Հոլանդիա) և ավարտվեր Cologne-ում (Գերմանիա) մարտի 3-ին։
Լոնդոնի <<O2 Arena>>-ն, որտեղ պետք է անցկացվեր համերգը, Twitter-ում գրել է – <<Ցավոք սրտի Lana Del Rey-ը չեղարկել է համերգը հիվանդության պատճառով, գնորդներին խորհուրդ է տրվում կապվել վաճառքի կենտրոների հետ փոխհատուցման համար>>։ Հաջորդ համերգները պետք է տեղի ունենային Paris-ում, Manchester-ում, Glasgow-ում, Birmingham-ում and Berlin-ում։
Երգչուհու համերգային շրջագայությունը ուղղված էր ի աջակցություն իր նոր ալբոմին՝ <<Norman F*ing Rockwell>>։