Լանա Ասատրյան – «Թատրոնից դեպի իրականություն»

Թե ինչպես են գտնում այն միակին ես չգիտեի մինչև այն պահը,երբ տեսա նրան և առհասարակ չգիտեի անգամ ինչպես են հասկանում ,որ ինքը՝հենց նա է…
Ես գտա նրան կամ նա՝ինձ,չգիտեմ…

Շփոթված հանդիսատես,ծաղիկեփնջեր , փայլող աչքեր և խավարի մեջ կորած բեմ,որտեղ նա էր,նա՝ով հետագայում իմ կյանքի լույսն էր դառնալու։

Ես ավելի քան 15 րոպե և ավելին հետևում էի իր վարքագծին հենց այն ժամանակ, երբ դերասանները խառնված այս ու այն կողմ էին վազում,իսկ նա լուռ ու հանգիստ նստել էր անկյունում…
Անընդհատ ինչ-որ բաներ էր գրի առնում կամ կարդում,չեմ հիշում,միայն հայացքն եմ հիշում,որ մերթ ընդ մերթ ուղղվում էր դեպի դահլիճի կողմ, ուսումնասիրում բոլորին…բայց գիտե՞ք իմ ու նրա հայացքները երբեք չհանդիպեցին,չնայած այն հանգամանքին , որ նա մանրակրկիտ ձևով զզնում էր ամեն ինչ և ամենքին…

Բեմն ու նա…ավելի շքեղ տեսարան վստահ էի , որ չկա…

Կյանքի անկանխատեսելի վայրիվերումների մեջ , պայքարի ժամանակ գտա նրան։
Գտա ու վստահ եմ,որ չեմ կորցնի։

Դուրս գալով թատրոնից միանգամից կրկին աչքերիս մեջ պատկերվեց։
Անսպասելի էր ,բայց մոտեցավ ու շատ անմիջական հարցրեց․

–Ի՞նչ կարծիք ունեք,ստացվե՞ց,հավանեցի՞ք․–մեկ՝ ինձ, մեկ էլ հեռախոսին հայացք գցելով հարցրեց։
–Հրաշալի էր,բայց կարծես մի փոքր իմպրովիզացիա կար,հա՞։
–Ահա,գործից հասկանում է․–ասաց խաղընկերներին։
–Ամեն դեպքում շնորհակալ եմ,ստացված էր․–ժպիտով պատասխանեցի ես։

Հիշում եմ փայլող աչքերը։
Կան բաներ ,որոնք տարիների փոշին և պտտվող սլաքների առատությունը անգամ քեզ չի ստիպի մոռանալ ։

Նա իրոք հայտնություն էր ինձ համար…
Ինչ նա կա ես միշտ ժպտում եմ՝ աշխարհին,մարդկանց և իրեն…
Ինչ նա կա, ես երջանիկ եմ ՝մարմնիս ամբո՛ղջ բջիջներով,ամբո՛ղջ հյուսվածքներով ու ամբո՛ղջ ուժով…

ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ