Կյորեսի հանճարը

Սերո ամի այսպես էին անվանում հայ մեծահռչակ գրող Սերո Խանզադյանին հարազատները: Գորիսից եկած երիտասարդը նոր շունչ տվեց հայ արձակին: Րաֆֆու ժամանակներից ի վեր հայ արձակը թերևս, չի ճանաչում մեկ այլ մարդու, ում ստեղծագործություններում նման տեղ ու նշանակություն զբաղեցնեին պատմաազգային թեման ու հայրենիքի արժևորումը:

Գրողը վաղ հասակում կորցրել է իր հորը: Նրա հայրը՝ Նիկոլայը մեղադրվել է դաշնակ լինելու մեջ և գնդակահարվել: Այդ ժամանակ երկրում տիրում էր ստալինյան բռնապետությունը: Եվ Սերոն ստիպված գնում է Թուրքմենիա, որտեղ աշխատում է թանաքի գործարանում: Նա սիրում էր գրի առնել մեծերից լսած տարբեր պատմություններ: Հին ժամանակի թերթեր էր ուսումնասիրում:

Սերո Խանզադյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Սկսված օրվանից մինչև վերջին օրը կռվել է մարտի դաշտում: Նա ասում էր, որ այս պատերազը նաև Հայաստանի պատերազմն է և նա իր պարտքն է համարել մասնակցել և արյուն թափել հանուն հայրենիքի: Հեղինակը բազմիցս նշել է, որ  «Մխիթար սպարապետ»պատմավեպի միտքը հղացել է հենց պատերազմի ընթացքում: Խանզադյանին ժողովրդականություն է բերել հենց այս պատմավեպը։ Շարունակելով հայ պատմավիպագրության ավանդները՝ գրողը արդիականության տեսանկյունից է դիտել հայ ժողովրդի պատմություն հերոսական էջերից մեկը։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձել է հայրենի Գորիս: Փորձել է գտնել աշխատանք, սակայն չի կարողացել, քանի որ նրան համարել են դաշնակի որդի:

Սերոն դասվում է մեր մեծագույն բանաստեղծների և գրողների դասին: Նրա պատմավեպերը բարձրացնում են մարտական ոգին, հայրենասիրությունը: Ստիպում են պայքար մղել հանուն հայրենիքի փրկության: Կատարվեց Սերո Խանզադյանի կյանքի  բաղձանքը: Նա, որ իր գրական աշխատանքը ամբողջությամբ նվիրել էր հայրենասիրությանը ու պայքարին, հասան իրենց նշանակետին: Նա  հասցրեց տեսնել հաղթանակը՝ Արցախի ազատագրումը: Դա նրա համար և համազգային և անձնական հաղթանակ էր : Հայրենիքի մասին մտածելով էլ վախճանվեց Կյորեսի հանճարը:

 

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ