Կյանքը վիրտուալ տիրույթում

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,երբ մեր ապրելակերպը մասամբ դարձել է վիրտուալ:Այժմ մեր առօրյան տեսանելի է բոլորին,մենք ինքներս տեղադրում ենք նկարներ,վիդեոներ,փորձում ենք շատ դիտումներ և հավանումներ հավաքել,այդպիսով ստեղծում ենք մեր իմիջը:Այո,վիրտուալ տիրույթը շատ կարևոր է:Անգամ աշխատանքի հայտարարություններում, երբ լրացնում ես դիմում-հայտը,պահանջում են կցել քո էջի հղումը.այդպիսով դիտարկում են քո վիրտուալ «պահվածքը»:Երբևէ մտածել եք,թե որքան կարևոր է մեր էջը,որը մենք կառավարում ենք,պարբերաբար նորություններ ավելացնում:Ես միշտ կարևորել եմ իմ էջի տեսքը,քանի որ, եթե առաջ առաջին տպավորությունը ստանում էինք առաջին հայացքից,հիմա ստանում ենք էջը մտնելուց:Իրականում մանրուքները բավականին կարևոր են,և հետևողական լինելու դեպքում ընդամենը մեկ անգամ դիտարկելով կարելի է մասնակի պատկերացում կազմել տվյալ օգտատիրոջ նախասիրությունների,բառապաշարի,ինչ-որ չափով բնավորության և այլ հատկանիշների մասին:Անգամ նկարները կարող են հուշել մի շարք մանրամասների մասին:Իհարկե երևույթը այդքան էլ հաճելի չէ,բայց այնուամենայնիվ վիրտուալ տիրույթը բավականին ինֆորմացիա է տրամադրում մեր մասին:Ես պարբերաբար «դասավորում եմ» իմ էջը,քանի որ առաջին տպավորությունը այնուամենայնիվ կարևոր է:Այս տիրույթը այնքան է կարևորվել,որ մանրուքները անգամ մեծ դեր ունեն ծանոթության մեջ:Ինչևէ,ունենք այն ինչ ունենք:Խորհուրդս միշտ հետևելն ու կարգավորելն է մեր էջերը,դրանք ավելի հետաքրքիր և բազմաբովանդակ դարձնելը,ավելի իմաստավորելը:Դառնալով հետաքրքիր և կրեատիվ` ձեռք ենք բերում հանրաճանաչություն.արդի ժամանակաշրջանում դա կարևորվում է:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ