
Forbes. Հայկական Krisp ստարտափը՝ 2020թ. ամենախոստումնալից AI ընկերությունների ցուցակում
Krisp֊ը հայկական ստարտափ է, որի նպատակն է օգնել արդյունավետ և առանց կողմնակի աղմուկի զանգեր կատարել։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա: Համաճարակով պայմանավորված, վերջին ամիսներին մի քանի հարյուր տոկոսով աճել էր ծրագրի ներբեռնումների թիվը։ Այս օրերին շատերն աշխատում են տանից և կատարում բավականին շատ տեսազանգեր։ Ծրագիրը կարողանում է լռեցնել միկրաֆոնի և դինամիկի ավելորդ աղմուկը նեյրոնային ցանցերի միջոցով, արդյունքում մարդկանց խոսակցություններն ավելի հստակ են լսվում։
Ծրագիրն աշխատում է Windows, Mac և iOS օպերացիոն համակարգերի հետ, ինչպես նաև Skype, Slack, Zoom և այլ հայտնի ծրագրերի հետ։
Եվ ահա,ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում ենք փաստել, որ հայկական Krisp-ը Forbes-ի ամենախոստումնալից 50 AI(Artificial Intelligence) ստարտափների շարքում է։
Ավելացնենք, որ ավելի վաղ ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հավելվածի Pro տարբերակը բոլոր հայաստանցիների համար 6 ամիս կլինի անվճար։