
- Երբ մարդուն բոլորը սիրում են, նշանակում է իրականում ոչ ոք չի սիրում նրան։
- Կան ակնթարթներ, – հոգին կամ ավելի ճիշտ ՝ ինքնապահպանության բնազդը միշտ զգում են դրանց նշանակալիությունը, – կան ակնթարթներ, երբ մարդու հոգեկան ուժերը միաձուլվում են ֆիզիկական այն բոլոր հնարավորություններին, որոնք նրա մեջ ծնվում են զգացմունքներից։ Այդպիսի ակնթարթներին մարդ կենտրոնացած է լինում մի բանի վրա և միաժամանակ հասցնում է ընդգրկել ամեն բան։ Նա իր մաշկի բոլոր ծակոտիներով ներծծում է կյանքը, առանց հասկանալու, որ կարող է րոպե առ րոպե զրկվել նրանից, առանց կռահելու մոտալուտ աղետը, որը կխլի նրանից այդ կյանքը։
- Վիշտը, թափանցելով բոլոր սերերի ընդերքը, նրանց հաղորդում է պոեզիայի բուրմունք։
- Անհրաժեշտությունը սրամտության մայրն է:
- Աղախինը, ով սիրում է, ավելին արժե, քան թագուհին, որը չի սիրում։
- Եթե օգնես ճակատագրին, ապա կխլես նրա արժանիքները:
- Մարդը ենթադրում է, Աստված տնօրինում :
- Այսպիսով, ներկայացված էր այդ դարաշրջանի մեծ եռամիասնությունը ՝ աստված, թագավոր և տիկնայք:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0