Լուսինե Պեպանյան – «Կոմֆորտ զոնա․․․ թե՞ առաջընթաց: Որոշումը քոնն է»

Մարդկությունը փոխվում է։

Կյանքը ամեն օր մի քայլ առաջ է գնում իր հետ տանելով մարդկանց նույնատիպ հոծ բազմությունը։ Գրեթե նույնն է ամեն օրը, ամեն լուսաբացն ու մայրամուտը։ Անգամ տեսակետներն ու տրամաբանություններն են օր օրի դառնում նույնատիպ։ Կյանքում կա տարանջատված մի զոնա որտեղ մարդկանց կյանքը հարմարավետ ու հանգիստ է, ու ցավոք սրտի նշում եմ որ այդ զոնայում ապրում է երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 80%ը։ Սա ահռելի ցուցանիշ է 7 միլիարդ բնակչություն ունեցող մոլորակի համար։ Մարդկության մեծամասնությունը այդ զոնայի անունը դրեց Կոմֆորտ զոնա և չցանկացավ այլևս դուրս գալ այդ սահմաններից, չցանկացավ այլևս որևէ քայլ անել ինչ որ լուրջ արդյունք ու աճ գրանցելու համար։ Երևի կյանքի կարճ ու սահմանափակ լինելը ստիպեց մարդկության մեծամասնությանը դառնալ մշտական բնակիչը Կոմֆորտ զոնայի։ Եվ այնքան քիչ մարդիկ կան ովքեր ռիսկի են դիմել, ովքեր ռիսկի են դիմում և ովքեր ապագայում ռիսկի են դիմելու և դուրս են գալու այդ սահմանափակ ու նույնատիպ տարածությունից։ Այդ տարածության մեջ մարդիկ ունեն նույն պահանջներն ու նպատակները. Նրանք ցանկանում են հարմարավետության և առանց խոչընդոտների ապրել կյանքը։ Իսկ տարածությունից դուրս պատկերը լրիվ այլ է։

Մարդիկ ունեն տարբեր նպատակներ ու մտքեր, տարբեր աշխարհայացքներ,նրանց միավորում է կամքի ուժն ու ձգտումը։ Բնականաբար կյանքը լի է դժվարություններով ու բարդություններով։ Այդ ամենը կրկնակի է դառնում երբ որևէ մեկը դուրս է գալիս հարմարավետությունից։

Պատկերացրեք արևային հաճելի եղանակին մի ակնթարթում հաջորդի քամոտ ու անձրևոտ եղանակը։

Տհաճություն։

Անհարամարավետություն։

Անցյալը(արևոտ եղանակը տվյալ պարագայում) վերադարձնելու ցանկություն։

Դժվար է։

Սկզբում իսկապես շատ դժվար է։

Բայց ընդամենը որոշ ժամանակ անց կհարմարվեք քամուն, անձրևին, ու պատրաստ կլինեք ապագայում տեղացող «կարկուտին»։ Մի քայլը կարող է փոխել կյանքը, մի որոշումը քեզ, մի ակնթարթ կարող է քեզ մոտեցնել քո երազանքին։ Դու կարող ես լինել վաղվա այն հաջողակներից մեկը, ով պետք է դուրս գա հարմարավետ կյանքից ու քայլի առաջ դեպի իր նպատակակետ։ Դու կարող ես լինել այն մարդը, ում մասին վաղը գրելու են սոցկայքերում ու լրատվական դաշտերում։ Դու կարող ես լինել վաղվա լավագույն բժիշկը, տիեզերագնացը, գյուտարարը։ Դու կարող ես լինել վաղվա երջանիկը։ Դու «վաղը» լինելու ես քո այսօրվա որոշումներիդ ու գործողություններիդ արդյունքը։ Վաղը համարիր այսօր է, ու մի թող անելիքներդ վաղվան։

Ուղղակի կոտրիր քո ներսում բոլոր այն կարծրատիպերն ու տեսակետները որոնք կան քո ներսում ոչ քո ցանկությամբ։ Մի համեմատվիր երկիր մոլորակում ապրող ոչ մի մարդու հետ։ Եթե համեմատել ես ուզում, ապա միայն համեմատիր քեզ երեկ ու այսօր։

Կյանքը գլորվում է։ Նույնն են գրեթե լուսաբացներն ու մայրամուտները։

Այս լուսաբացին դուրս արի Կոմֆորտ զոնայի որպեսզի մինչև մայրամուտ հասնես ճիշտ նպատակակետին։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ