
Կոալա անվանումը գալիս է gula բառից, որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (գրեթե անհետացած լեզու, որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին):Կոալան պատկանում է Phascolarctos կենդանական դասին, որն էլ առաջացել է հուներեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից:Մյուս անվանումներն են այս արջատեսակի համար օրինակ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»:
Կոալաները ամրակազմ կենդանիներ են երկար ականջներով և ոտքերով: Նրանց առաջին երկու մատները ավելի զարգացած են: Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա: Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ մոխրագույնից շականակագույն երանգներով: Որովայնը և երկար մազերը, որոնք որ աճում են ականջների վրա սպիտակ են:
Կոալաները ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքներում: Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում: Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է: