
Բաղադրիչներ
Գազար- 1 կգ
Շաքարավազ- 1 ճաշի գդալ
Աղ- 1 ճաշի գդալ
Կորեական համեմունք- 1 տուփ
Ձեթ- 1 սուրճի բաժակ
Սոխ- 1 գլուխ (մեծ)
Էսենցիա- 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Սոխը մեծ-մեծ կտրատել, տապակել ձեթի մեջ մինչև դառնա ոսկեգույն, այնուհետև հանել ձեթից: Գազարը երկար քերիչով անցկացնել, ավելացնել աղը և շաքարավազը և թողնել 15-20 րոպե: Դուրս թողած ջուրը թափել և ավելացնել էսենցիան, կորեական համեմունքը, ձեթը: Թողնել մի քանի ժամ և համտեսել
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ)))
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0