Գառնի յարախ

Բաղադրիչներ

Սմբուկ- 5հատ

Տավարի միս ( աղացած)-0.5 կգ

Տոմատի մածուկ- 4 ճաշի գդալ

Յուղ- 3 ճաշի գդալ

Աղ

Սև և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Ամբողջական սմբուկները նախապես տապակել: Այնուհետև պատրաստել միջուկը: Աղացած միսը դնել տապակի մեջ, ավելացնել համեմունքները և խառնել, ջուրը թողնելուց հետո ավելացնել յուղը և տոմատի մածուկը: Թողնել 5-10 րոպե:

Սմբուկները շարել ջեռոցի տապակի մեջ, մեջը փոս անել և լցոնել միջուկը: Եփել 250 ցելսուս ջերմաստիճանում մոտավորապես 15 րոպե: Համեղ և տոնական ուտեստը պատրաստ է: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ