
Բաղադրիչներ
Խմոր
Ձու 4հ
Շաքարավազ 1.5 բաժակ
Մեղր 3 ճաշի գդալ
Կաթ 4 ճաշի գդալ
Ալյուր 4 բաժակ
Կրեմ
Կաթ 2 բաժակ
Շաքարավազ 1.5 բաժակ
Ալյուր 4 ճաշի գդալ
Կարագ 250 գ
Վանիլին
Գլազուր
Կակաո 3ճգ
Կաթ 3ճգ
Շաքարավազ 0.5 բաժակ
Կարագ 30գ
Պատրաստման եղանակը
Խմոր –Ձուն, շաքարավազը, մեղրը, կաթը և կարագը միասին լավ խառնել և դնել ջրային գոլորշու վրա։ Անընդհատ խառնել, մինչև որ շաքարավազը հալվի։ Այնուհետև գոլորշու վրայից վերցնել և ավելացնել 4 բաժակ մաղած ալյուրը։ Խմորը հունցել և բաժանել 4 մասի։ Յուրաքանչյուրը գրտնակով բացել և թխել 180° տաքացված ջեռոցում:
Կրեմ– Շաքարավազը, ալյուրը և կաթը միասին խառնել և եփել մարմանդ կրակով, մինչև թանձրանալը։ Եփուկը հովացնել և քիչ-քիչ ավելացնել հարած կարագը, վանիլը:
Գլազուր-կաթը, շաքարավազը, կակաոն լավ խառնել, ապա դնել մարմանդ կրակին։ 2 րոպե անընդհատ խառնելուց հետո, վերցնել կրակից և ավելացնել վրան կարագը։
Կրեմով պատել բոլոր շերտերը, իսկ 4րդ շերտի վրա գլազուր քսել: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ)