Համեղ մրջնաբուն

Բաղադրիչներ

Ձու- 3 հ.

Շաքարավազ- 1 բաժակ

Կարագ- 200 գ

Կաթ- 5 ճաշի գդալ

Սոդա- 1 թեյի գդալ

Ալյուր- 4 բաժակ

Խտացրած կաթ- 2 տուփ

Մեղր- 4-5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Խմոր- ձուն և շաքարավազը հարել, ավելացնել 5 ճաշի գդալ կարագը, սոդան, կաթը և ալյուրը: Խմորը բաժանել 6 մասի: Պատրաստել գնդեր և թողնել սառցախցիկում մի քանի ժամ: Լավ սառելուց հետո խմորը անցկացնել քերիչով, ալյուրի մեջ խառնել, այնուհետև անցկացնել մաղիչոց և դնել թավայի մեջ: Եփել 180-200 ցելսուս ջերմաստիճանում:

Կրեմ- Խտացրած կաթը, 130 գ կարագը և մեղրը հարել: Ստանալ կրեմ: Այնուհետեվ կրեմը և խմորը միասին խառնել: Համեղ խմորեղենը պատրաստ է: Բարի ախորժակ)))

Ձեզ նույնպես կարող է դուր գալ