Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

ՄտքերՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Մտքեր›Արշակյան Անգելինա – «Կիսատ մնացած երազանքներ»

Արշակյան Անգելինա – «Կիսատ մնացած երազանքներ»

Հեղինակ՝ Անգելինա Արշակյան
10/10/2020
10592
0
Share:

Սովորական աշնանային օր էր։ Արևը նոր էր պարզել իր ձեռքերը՝ պատրաստ ջերմացնելու մեր հոգիները։ Դուրս գալով տնից, անմիջապես,  մաքուր օդը պարուրեց քիթս։ Հեռվում նկատեցի ծառից նոր ընկած տերևները։ Առանց մտածելու վազեցի դեպի դեղնավուն տերևները և մանկան նման սկսեցի թռվռալ։ Սիրում եմ նրանց խշխշոցը։ Այնուհետև վերցնելով գիրքս քայլեցի դեպի բնության գիրկը՝ կարդալու կուլմինացիոն վերջին էջերը։ Միաժամանակ հետաքրքիր, ցավոտ, հաղթական գիրք էր։ Ինչպես միշտ, հայ ազգի մարտնչող ոգին էր պատկերված։ Խորասուզված մտքերիս մեջ, վերլուծում էի գիրքը, երբ չնկատեցի թե ինչպես հասա եկեղեցի։ Մտնելով եկեղեցի՝ տարօրինակ զգացողություն առաջացավ իմ մոտ. չէի տեսնում այն ուրախ դեմքերը, կարծես,  բոլորին միևնույն թախիծն էր պատել։

-Մայրիկ, ի՞նչ է պատահել։

-Պատերազմ է, բալա ջան, – լսվեց պատասխան:

«Պատերա՞զմ»: Միայն այդ բառից արդեն կոտրվեց իմ սիրտը, և սրտիս մասերը վերածվելով արցունքի սկսեցին հորդալ այտերս ի վար։ Երանի՜, երազ լինի։ Շուտով զարթուցիչը կզանգի ու ես կարթնանամ այս մղձավանջից։ Լսվեց եկեղեցու զանգերը և ես սթափվեցի։ Ծնկի գալով, սկսեցի աղոթել։ Այս անգամ իմ աղոթքը հստակ էր։

Դուրս գալով եկեղեցուց՝ ունկնդրում էի մարդկանց, բոլորի շուրթերին նույն էր՝ պատերազմ, զորահավաք, զոհված տղաներ, ռմբակոծություն։ Նորից հուզվեցի, կարծես, բոլոր կարդացած գրքերս պատերազմի մասին  իրական տեսքով անցան աչքերիս առաջով։ Խելակորույս վազում էի անհայտ ուղղությամբ, երբ հեռվում նկատեցի նրան։ Նայում էր անմեղ աչքերով՝ ցանկանալով ասել ինձ ինչ-որ բան։
-Ես գնում եմ…
Այստեղ բառերն ավարտվեցին։ Առաջ եկան զգացմունքները։ Ո՞վ կարող էր պատկերացնել այս ամենը։ Ո՞վ կարող էր մտածել, թե կգա մի օր ու մենք էլ մեր նախնիների նման կտեսնենք պատերազմի ցավն ու վիշտը, կճանապարհենք մեր հարազատներին ռազմի դաշտ։ Աստված իմ, և թող, ոչ մի մայր չկորցնի իր զավակին, և թող ոչ մի զավակ չկորցնի իր ծնողին։
-Ես էլ եմ գալիս քեզ հետ։ Ես էլ եմ ուզում պաշտպանել իմ հողն ու ջուրը։
-Չէ՛, ես գնում եմ կռվելու, որ դու ու մնացած բոլորը հանգիստ ապրեք մեր հայրենիքում։
-Մարդ արարածը ջրով է հագենում, իսկ թուրքը արյան է ծարավ ու չի հագենում։ Խնդրում եմ, զգույշ եղի՛ր, ես քեզ սպասելու եմ մինչև կյանքիս վերջ։ Վերցրու իմ խաչը։ Ես նրան եմ փոխանցել իմ ամբողջ սերն ու ուժը։ Այն կպաշտպանի քեզ։ Բարի վերադարձ քեզ և մեր մյուս զինվորներին:
Եվ մի կարճ համբույր թողնելով՝ հեռացավ, կարծես, երբեք էլ չէր եկել։ Սիրտս սկսեց դանդաղ աշխատել։ Մի՞թե, մարդ կարող է այդքան հեշտ  բաց թողնել սիրած էակին դեպի գազանների երախը։ Ոչ, չի կարող, սակայն մեր հայրենիքը ունի օգնության կարիք։ Հայրենիքի պաշտպանության համար մենք` հայերս, պատրաստ ենք զոհվելու և զոհելու մեր զավակներին։ Արյան գնով ենք պահելու մեր հայրենիքը, ու ամեն զոհված հայորդու փոխարինելու են բազում նոր ծնված հայորդիներ՝ խիզախ, քաջարի և ամեն րոպե պատրաստ զոհվելու հանուն հայրենիքի: Ոչ մի չար ուժ չի կարող արմատախիլ անել մեր անկոտրում հոգին, որովհետև մենք կանգուն ենք մեր լեռների պես:
Նախորդ հոդվածը

Գևորգ Մովսիսյան- «Նամակ իմ քաջ զինվորին»

Հաջորդ հոդվածը

Կարինե Հարությունյան – «Որպես ուխտավոր»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Մանե Գասպարյան – «Չոր ու ցամաք «օրենքները» հույզերին մի՛ կպցրեք»

    07/22/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարեկ – «Պատի ամբողջ դատարկության լայնքով»

    06/15/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Լյուսի Օհանյան – «Նկատեք Ձեզ շրջապատող աշխարհը»

    03/24/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարե Օրդյան – «Քեզ համար»

    06/28/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Ազատ խոսք

    Դավիթ Շահբազյան – «Ժամկետն անց զգացմունքներս»

    09/19/2019
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Վահրամ Ասլանյան

    06/30/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Լիլիթ Հակոբյան – «Գայանեի հիշատակին»

  • Գիտական

    Լազերային հեռուստացույց

Գիրք

Book Cover: Ապրելու  ժամանակը  և մեռնելու  ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը - Էրիխ Մարիա Ռեմարկ

Լրահոս

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»

  • 12/28/2020

    Ելենա Հովհաննիսյան – «Լռե՛ք, Մենք Հայ Ենք»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone