Ինչո՞վ են հիվանդանում կետերը

Բանից պարզվում է, որ մարդկային շատ հիվանդություններ հատուկ են նաև կետերին։ Նրանցից մի տեսակի մոտ ,օրինակ, և ատամներն են ցավում,և ունենում են խրոնիկական անգինա։ Իսկ վիշապաձկների մոտ պատահում են քարեր երիկամների մեջ։Բեղավոր կետերի մոտ ամենից սարսափելին բեղերի թափվելն է։Կենդանին այլևս ի վիճակի չէ երախով զտել, անցկացնել ջուրը, երբ ձեռք է բերում հսկայական քանակությամբ բուսական կամ կենդանական օրգանիզմներ, և հարկադրված անցնում է ավելի կարծր, իր համար անսովոր կերերի։

Մարդկանց հետաքրքրությունը դեպի կետերի հիվանդությունները բացատրվում է ոչ մի միայն սովորական հետաքրքրությամբ։ Դրանում կա նաև, այսպես ասած, շահադիտական նպատակ՝ իմանալ, թե կենդանիները ինչպես են պայքարում իրենց հիվանդությունների դեմ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ