
Ցավալի է տեսնել․․․
Հրդեհներից առաջ և դրանից հետո արված լուսանկարները ցույց են տալիս Կենգուրու կղզում այրման սարսափելի հետևանքները:
Կենգուրուն փոքրիկ կղզի է, որը գտնվում է Հարավային Ավստրալիայի ափերին մոտ: Ուրբաթ, հունվարի 3-ին, հրդեհներն ավերել են այստեղ ավելի քան 50 տուն, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ և ավելի քան 20,000 կոալա:
Այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում, չնայած չեն բացառվում նոր հրդեհներ՝ շոգի պատճառով:
Կղզում ավելի քան 160,000 հա այրվել է: Այստեղ գտնվող «Ֆլինդերս Չեյս» ազգային պարկը կանաչ անտառից վերածվել է մոխրագույն անապատի:
Ահա, թե ինչ տեսք ուներ արգելոցը 2017 թ.
Եվ ահա, թե ինչպին է այն հիմա․
Բացի բնակելի շենքերից, կղզու հրդեհները ոչնչացրել են հանրաճանաչ հանգստավայրը:
Ահա, թե ինչպիսի տեսք ուներ այն վերջերս.
Եվ ահա թե ինչ է տեղի ունեցել.
Հանգստավայրի սեփականատերեր Ջեյմսը և Հեյլի Բեյլին ասում են, որ մտադիր են վերականգնել այն «որպեսզի Կենգուրու կղզու համայնքում նպաստեն տնտեսական և սոցիալական վերականգնմանը»:
Այժմ 135 հրշեջներ շարունակում են աշխատել Կենգուրուի վրա: Նրանք հույս ունեն մեկուսացնել կրակը, քանի դեռ քամիներ ավելի շատ չեն տարածել:
Հուսանք, որ կղզին կարող է փրկվել:
Աղբյուր՝ mediamag.am