
Բարև ձեզ, ես Կարինե Նահապետյանն եմ: 21 տարեկան եմ ,սովորում եմ հայ-ռուս սլավոնական համալսարանի մենեջմենթ բաժնում: Ծնվել և ապրում եմ Հրազդան քաղաքում: Հենց այստեղ եմ հիմնել իմ փոքրիկ, բայց հետաքրքիր բիզնեսը` <<Բրդուկը>> : Մի փոքր պատմեմ:
«Բրդուկ»-ը էկոԼաբ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագիր է,որի նպատակն է այլևս չօգտագործվող բուրդը գյուղական համայնքներից հավաքելն ու դրանցով դեկորատիվ բարձեր կարելն է։ Ծրագիրն իրականացվում է Հրազդան քաղաքում։ Թիմի անդամները գյուղի բնակիչներն են և մոտակա թաղամասերի մտահոգ երիտասարդները, որոնք նկատել են աղբանոցներում առկա հսկայական բրդի կույտերը և փորձել են կրեատիվ լուծումներ գտնել։ Բարձերի ձևավորումը իրականացվելու է բացառապես բնապահպանական հիմունքներով (օրգանիկ ներկեր և թելեր)։
Հետևեք մեզ ֆեյսբուքում: