
Որպես ուղտավոր քո դուռը եկա,
Հայ ազգի կյանքի ու բախտի համար,
Որ մի ճար դու տաս, վերքը լվանամ,
Այս դարի վերքը խորն է ու անճար…
Որ հայրենիքս միշտ ծաղկուն մնա
Ինչպես գեղեցիկ, դյութիչ հեքիաթում,
Մայրերի ցավը երկունքի լինի,
Հայ մայրը կարոտ մնա արցունքի…
Ու՛ժ տուր խնդրում եմ,ու՛ժ տուր իմ խոսքին,
Որ այսօր խոսքով ես վիշտ ամոքեմ,
Վերցնեմ վշտերը տամ քամին տանի,
Ու հետո կանգնեմ բարին գովերգեմ…
Ու՛ժ տուր, խնդրում եմ, երբ գիրս կարդան,
Կյանքի գորշ ամպը դառնա ցիր ու ցան,
Որ իմ մայր հողում արյուն չթափվի,
Որ կյանքը զենքի ուժով չխլվի…
Օգնի՛ր, խաղաղվի երկինքը հայի,
Մանկական քնին ոչինչ չդավի,
Իրականություն դառնա խնդրածս,
Որ որդին ուտի իր մոր եփածը…
Թող իմ աղոթքը վերև բարձրանա,
Թեկուզ իմ հոգին ծով արցունք դառնա,
Միայն թե հասնեմ ես իմ խնդրածին,
Խաղաղ լուսաբաց ՀԱՅՍ ունենա…