
Երբ ես ծնվեցի, երկինքը պարզ էր
Ու անձրև չկար, հոգիս էր մաքուր…
Հիմա ապրում եմ, երկինքն է ամպոտ,
Անձրևը վկան, հոգիս էլ անդուր…
Ելնեմ ու վազեմ անձրևի առաջ,
Մաքրեմ իմ միջից կեղծիքն ու սուտը
Երկնքից բռնեմ ես մի ծիծեռնակ,
Գողանամ նրա սրտիկն ու գութը…
Իմ հոգին նրա կրծքի մեջ դնեմ,
Նրա հետ մեկտեղ երկինք բարձրանամ
Անձրևի տաքուկ կաթիլներ բերեմ
Ու այդ անձրևով սիրտս հովանա…
Դնեմ իմ հոգին, նրա կրծքի մեջ
Ու մաքրեմ հոգիս խաբկանքից այս խեղճ
Գուցե թևերի տակ այդ հեզ թռչունի,
Ինձ մաքուր հոգով, նոր վերածնի…
07.09.2020
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0