
Երբ չեմ խոսում, դա չի նշանակում, որ խոսքեր չունեմ, դա նշան է լսելու ու հարգելու…
Երբ անխոս ժպտում եմ, դա չի նշանակում, որ երջանիկ եմ և ներսումս արցունքներ չունեմ պահած, դա նշան է որ ես գիտակցում եմ, որ ցավը մենակ տերը կզգա, չզգացողի խղճահարությունը պետք չէ…
Եթե ամբողջ օրը անտրտունջ քայլում ու աշխատում եմ, դա չի նշանակում որ ոտքերս չեն ցավում, դա նշան է պարտավորված լինելու…
Երբ չեմ նկատում, դա չի նշանակում, որ չեմ տեսել, կամ չեմ հասկացել դա նշանակում է, որ սպասում եմ տեսնեմ թե որքան առաջ կգնա այն մարդու երևակայությունը, որին միշտ նկատում էի…
Մարդիկ միայն գիտեն ուրիշի լացն անտեսել իսկ ծիծաղը քննադատել…
Մարդիկ միայն գիտեն ուրիշի քրքրված լաթերն ու մաշված ոտնամանները քննադատել, բայց նրա անցած ճամփան չտեսնել…
Մարդիկ գիտեն իրենց ցավն ուրիշի ցավից վեր դասել…
Չճանաչելով մարդուն քննադատություններդ ձեզ պահեք…
Կողքից ավելի հեշտ է մարդուն քննադատել, բայց աշխատեք չհամեմատել ծիծաղը՝ անհոգության հետ, շատ ախատելը՝ առողջ լինելու հետ, հին հագուստը՝ կեղտոտի հետ, սերը՝ հաճույքի հետ և վերջապես լռելը չհասկանալու հետ…
Բոլորս էլ նույն մարդիկն ենք, միշտ էլ կյանքի վերջում հավասարվելու ենք և այս կյանքից քննադատության դիպլոմը ձեռքներիս չենք գնալու, աշխատենք լավը լինել…
Եկեք չքննադատենք…19. 08.2020
🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾🌾