
Եթե ի զորու լինես բացատրել, թե ՍԵՐՆ ի՞նչ զգացմունք է, ուրեմն կյանքումդ չես սիրել…
Ես , սիրեցի…
Ինձ համար ինքնազոհություն եղավ…
Ինքնազոհություն հանուն մեկի, որը գոնե կարողանար ինչ որ չափ պատասխանել քո զգացմունքին…
Բայց…
Ես այդպես էլ չվայելեցի օրերս քեզ հետ, իսկ լուսաբացի արևը արցունքներով էր բարձրանում, քո բացակայությունից…
Դու երբեք ինձ ուշադրության չարժանացրիր ամբոխի մեջ, բայց ես ցույց տվեցի, որ ինձ այսպես էլ հաճելի էր, ուշադիր հետևելով քո զննող ու ուրիշով հետաքրքրվող աչքերին…
Կենացի ժամանակ ուշադիր լսում էի ամեն մի բառդ, ցանկանում էի իմ անունն էլ լսել, բայց այդպես էլ չեղավ ու ես ձևացրեցի, որ չեմ լսել ու միևնույն է ինձ համար…
Գովել…
Իսկ գովելը մնաց հետին պլանում, բոլորը գովաբանում էին ինձ ու իմ գործերը, թեկուզ ինձ հաճելի կլիներ դա քեզանից լսել, բայց ստիպված ցույց էի տալիս, որ իմ համար միևնույն էին քո խոսքերը…
Երբեք քեզանից չլսեցի «գեղեցիկ» բառը ու մոռացա ինձ հայելու մեջ նայել…
Երջանկությունս ինձ հետ չկիսեցիր, դա քեզ հետաքրքիր չեղավ, իսկ ես ինձ երջանիկ ձևացրեցի, որ չնկատեիր քո այդքան կարևոր լինելը…
Այնքան ալարեցիր ինձ արև նվիրել, որ ես ինքնըստինքյան սկսեցի անձրև սիրել, աշնան սառը ու ծակող անձրևը…
Իսկ արևին, արևին այդպես էլ չսիրեցի…
Դու միշտ մի կիսատ բառով հիշեցիր տարեդարձս, իսկ ծաղիկների մասին խոսք լինել չէր կարող…
Իսկ ես…Ես ասեցի, որ չեմ սիրում իմ տարեդարձը, իսկ ծաղիկները դրանք անիմաստ ճոխություն են, որոնք շուտ են թոռոմում…
Բայց միշտ ուզեցել էի քեզնից ծաղիկներ ստանալ, թեկուզ դաշտային…
Մի անգամ գոնե չխանդեցիր, որ ինձ կարևոր զգայի քո կյանքում, մենակ տեսնում էի ուրիշներին հետևող ու ճանապարող աչքերդ, բայց ես ցույց չտվեցի, որ խանդում եմ, քանի որ հոգնել էի արդեն…
Քեզ համար միևնույն եղան իմ տողերը, որոնց մեծ մասը քեզ էին վերաբերվում, իսկ ես համաձակվեցի գրել, բայց ոչ մի տեղում չնշել քո անունը, որ այդպես էլ չզգաս իմ կյանքի իմաստ դարձած առավելությունդ…
Որոշեցի ինքս ինձ համոզել, որ սերը սա է ու անցնել առաջ…Այլապես միշտ նույն տեղում կանգնած կմնայի…
ՍԵՐ…