Կարինե Հարությունյան – «ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ( ատեցի…) »

 

Նայեցի ինձ,կողքից…
Նայեցի ու սկսեցի ատել, թեկուզ հոգումս ատելություն չկար, թեկուզ չգիտեի թե դա ինչ էր…
Երբ լսում էի խոսքերը ” ՇԱՏ ՄԻ ՍԻՐԻ ԱՏԵԼ ԿԱ ” , զարմանում էի թե սիրողը ո՞նց կատի…
Ատեցի…
Եւ ես ատեցի, իմ մեջ եղած թուլությունը,որ չկարողացա մարդկանց դեմքին ասել այն, ինչ մտածում էի…
Ատեցի իմ կամքի բացակայությունը, որով շատ առաջ կարող էի գնալ, բայց չգնացի…
Ատեցի նաև այն հեքիաթը, որի մեջ սկսեցի ապրել, ապրեցի ու արարեցի ավելի կատարելագործված…
Ատեցի իմ մեջ եղած այն լացող էակին, ով ամեն ինչից բողոքում էր, չհամակերպվելով կյանքին…
Ատեցի ինձ համար հորինած երջանկությանը, որ կարծես մարդկանց աչքերին երևալու համար էր…
Ատեցի իմ մեջ հորինված սերը, թեկուզ լավ հասկանում էի, որ այդ սերը լոկ օգուտի համար է, եթե չունեցան այն ինչ ուզում են ու իմ սերը, որ ես այդքան պահում ու փայփայում եմ, մի օր հոդս կցնդի…
Ատեցի իմ մեջ եղած գաղտնիքները, որոնք ինձ նեսից էին կրծում…
Ատեցի այն գաղտնիքները, որոնց ստրուկն էի դարձել ու ամեն մի գաղտնիք իմ հոգին մի քարով էլ էր ավելացնում…
Ատեցի նաև ծանրացած հոգիս…
Ատեցի այն կեղծիքը, որով շրջապատված էի, որը սկսում էր ծիլեր արձակել իմ քարքարոտ հոգում, կեղծիքի արմատները շատ դիմացկուն էին, քարերից էլ սնունդ էին վերցնում, թեկուզ ես դրանք մեկ մեկ էի ջրում…
Ատեցի իմ մեջ եղած էակին, որը միշտ ձգտում էր խնամված ու գեղեցիկ մնալ, ատեցի, քանի որ դա էր աչք ծակողը…
Ատեցի իմ մեջ կես խոսքից կամ հայացքից հասկանալու ունակությունը, տողատակերը ըմբռնելու հատկությունը, ատեցի քանի որ միշտ երանի եմ տվել այն մարդկանց, որոնք չեն հասկանում…
Ատեցի այն նկարչի ունակությունը, որ բացի թղթից դեմքիս վրա էլ սկսեց նկարել, տխուր հայացքս փոխեց ուրախի ու ժպիտ նկարեց շուրթերիս, թեկուզ դա իմ չէր…
Ատեցի իմ միջի այն էակին, որ երբեք ոչ մեկից չնեղացավ, կամ էլ ցույց չտվեց որ նեղացել է, որպեսզի գոնե իրեն էլ փորձեին սիրաշահել…
Ես ատեցի իմ մեջ ամեն ինչին հարմարվող այն էակին, որ կարողացավ առանց տրտունջի հարմարվել բոլորի ցանկություններին ու կատարել դրանք ինչ գնով էլ, որ լիներ…
Ատեցի, այն էակին, որին ոչ ոք այդպես էլ հարգել չսովորեց…
Ատեցի…
Ատեցի, թեկուզ մինչև հիմա էլ չեմ հասկացել այս բառի բուն իմաստը…
Ատեցի իմ ատել չիմացող հոգին…
28. 08. 2020
🍃🌵🍃🌵🍃🌵🍃🌵🍃🌵🍃🌵🍃🌵🍃

Ձեզ նույնպես կարող է դուր գալ