Կարինե Հարությունյան – «Աշնան սոնետ»

 

Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ գերել են,։
Աշնան լուռ թախիծն ու փափուկ տխրությունը,
Աշնան պաղ անձրևն ու քամու վայումը,
Աշնան մեղմ գույներն ու անուշ հոտերը…
🍁🍁🍁
Որքան էլ աշունը թաղծոտ ու պաղ լինի,
Նրա տխրությունից, ոչոք չի մահացել,
Աշնան քամին որքան սառն, ուժեղ լինի
Ինձ համար երգում է, աշնանային սոնետ…
🍁🍁🍁
Աշունը բնության այն սիրո գիշերն է,
Երբ գեղեցկությունը հանում է շորերը,
Եվ այդ շորերը լուռ, դանդաղ օրորվելով,
Ինչպես որ թախիծն է, կծածկեն գետինը…
🍁🍁🍁
Գեղեցիկ մերկություն ու հրաշք բնություն,
Կապրի իր մաքուր ու խենթուկ գիշերը,
Կծածկվի սպիտակ սավանով նա կրկին,
Ու նորից լռությունը կհաղթի խոսքին…
🍁🍁🍁
Ու գերված իմ հոգին, կրկին լուռ կսպասի
Բնության զարթոնքից ու լույսից հետո,
Նորից ջահել եկող ու նոր աշունների,
Գեղեցիկ ու գերող սիրո գիշերներին…

🍁🍁🍁🍁🍁🍁🍁🍁🍁🍁🍁22.09.2020

© հեղ. Կ. Հարությունյան 🍁🍁🍁🍁🍁🍁

Ձեզ նույնպես կարող է դուր գալ