
Չստացված…
Այս բառը, շատ մարդիկ վերջ կհամարեին,բայց…
Բայց կարելի է նույնիսկ չստացված հարաբերություններից հետո էլ կյանքը շարունակել…
Կան մանրուքներ, աննշան դեպքեր, որոնք կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ մարդու կյանքում…
Իսկ երբևէ հասկացել եքայն մարդուն, ով ապրել է չստացված հարաբերություններից հետո, կամ զգացել եք, որ այդ մարդիկ ունեն զգայուն սիրտ և ամեն ինչի նկատմամաբ անհուն սիրով են լցված…
Չստացված հարաբերություններում տուժված մարդը միշտ էլ ունենում է ազնիվ զգացմունքներ…
………………………………………….
Չհասկանալով իրար բաժանվեցինք…
Գիտեմ, որ մենք այդպես էլ իրար չենք հասկանա…
Քանի որ այն ճանապարհը, որ մեզ կապեց, դա սեր չէր, այն կոչվում էր կիրք…
Իսկ մեր բաժանումը եղավ քո վախն ու ուրիշի կարծիքները…
Ես միշտ էլ ընտրեցի, այն դժվար ուղին, բայց քեզ հետ, քանի որ սիրում էի նույնիսկ այն դժոխքը, որտեղ դու էիր ապրում…
Իսկ դու…
Դու ընտրեցիր քո խաղաղ դրախտը, բայց առանց ինձ…
Ու այդ սեր կոչվածից, որ ես էի միայն զգում, շուտով ոչինչ չմնաց, կամ էլ մնաց միայն դառը ու սառը հիշողություններ, որոնք դու հավիտյան ջնջեցիր իսկ ես ապրեցի դրանցով ու իմ մեջ ապրելու ուժ գտա…
Ու մենք դարձանք հարազատ անծանոթներ…
Ես մի ամբողջ կյանքի իմաստ տվեցի քեզ, իսկ դու անփութորեն թաղեցիր իմ զգացմունքները…
Միթե կարելի էր այդքան սառնասիրտ խորտակել այն սիրտը, որը բաբախում էր միայն քեզ համար…
Չստացվեց…
Չստացվեց ու մի անտեսանելի պատնեշ բաժանեց այն սերը, որ կարծես հիասքանչ էր…
Չստացվեց…
Ու զարմանալին այն էր, որ չստացված հարաբերություններում, ոչ մի լավ ու գեղեցիկ բան չենք տեսնում, բայց երբ ամեն ինչ վերջանում ողբում ենք միշտ մեր աչքի առաջ եղած սերը…
Չստացված…