
Բարև, որոշել էի բարի լույս գրել, բայց հիշեցի, որ հաստատ գիշերն ես կարդալու՝ դե դու գիշերվա ծնունդ ես…
Ես եկել եմ ասելու, որ հոգուդ տնտեսուհին՝իսկական , մաքրասեր տնտեսուհին ե՛ս եմ, ուրիշը չէ՛,
Ինձնից էլ չկա…
Բոլոր չակերտավոր տնտեսուհիներդ, որ իրար հետևից հերթով գալիս-գնում են՝ մաքրասեր չեն, երեկ քեզ տեսնելիս հասկացա դա։
Հիմա կասես՝ ինչու՞։
Որովհետև հոգուդ դարակները կեղտոտ էին, փոշոտ, լցված լիքը ժամկետանց իրերով, մարդկանցով։
«Տնտեսուհիներդ» դարակներդ լավ չեն մաքրել, մակերեսորեն սրբել են չոր շորով ու անցել, խորքերը չեն հասել, ձեռքերը կարճ էին.
Իմ ժամանակ կատարյալ մաքրություն էր տիրում, փայլուն մաքրություն։
Հոգուդ տնտեսուհին ե՛ս եմ, ուրիշը չէ
Բարի գիշեր.
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0