
Ու կլինեն բառեր ,որոնք քո շուրթերից կյանքում չեմ լսի,
Ու կլինեն պահեր ,որոնք դու
Կյանքում չես հասկանա…
Երբեմն ցանկանում ես ինչ-որ մեկին ամուր գրկել ,ուզում ես ջերմանալ ,որովհետև քեզ քո ջերմությունը քչություն է անում ,որովհետև այն մաս-մաս ես արել ու ամեն արժան-անարժանի բաժանել։Է՜խ,ընկե՛րս ,ուժերդ քիչ-քիչ դավաճանում են քեզ,էդպես է էս կյանքում անդավաճան ոչինչ ու ոչ ոք չկա,
Ու հիմա ես էս տողերը գիշերվա ժամը 5-ին գրելով հասկանում եմ ,որ քունս էլ ինձ է դավաճանել ,
Ի՞նչի մասին է խոսքը ,եթե դու ինքդ քեզ անընդհատ դավաճանում ես,ինքդ քեզ խոսք ես տալիս ,որ չես խոսելու ,բայց խոսում ես,ասում ես ,որ չես անելու,բայց անում ես….
Ամեն Մարդու ամենամեծ դավաճանը ինքն է ,որ կա …
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0