Տեղեկատվական կարգապահություն. արտակարգ, բայց պարզ քայլեր

Սահմանին տիրող լարված իրավիճակը անդրադառնում է նաև տեղեկատվական հարթակի վրա: Հատկապես հիմա, երբ հարձակումները և սադրիչ գործողությունները շատացել են, անհարածեշտ է լինել մեդիագրագետ: Ստորև ներկայացնում ենք որոշ կանոններ և հորդորներ.

  • Միացրեք Ձեր հաշիվների երկփուլային անվտանգությունը: Փոխարինեք  Ձեր հաշիվների գաղտնաբառերը ավելի անվտանգներով:
  • Մի պատասխանեք անհասկանալի նամակներին և մի անցենք տարօրինակ հումներով:
  • Մի հրապարակեք կամ տարածեք զինվորական ինֆորմացիա, առավել ևս, երբ դրա ճշգրտությունը կարելի է կասկածի տակ դնել:
  • Ուշադրություն մի դարձրեք բերնեբերան փոխանցվող նորություններին:
  • Մի հրապարակեք սահմանից նկարներ, տեղեկություններ ձեր զինծառայողի մասին: Զինծառայողի հետ խոսելիս աշխատեք չօգտագործել ոչ մի մանրամասնություն, չտալ ծառայության վերաբերյալ հարցեր:
  • Հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին (Շուշան Ստեփանյան, Արծրուն Հովհաննիսյան) : Կեղծ ինֆորմացիա տարածող կայքերին ու էջերին հետևելու փոխարեն արգելափակեք:

Այս կաննոներին հետևելով ավելի անվտանգ գործունեություն կվարեք և հնարավորինս զերծ կմնանք անցանկալի միջամտումներից:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ