Կարևորը կարողանաս պահպանել

Կարևորը կարողանաս պահպանել նրան, ում ստիպել ես քեզնով ապրել։ Կարևորը գնահատես ու վստահես նրան , որ նրա վստահությանն էլ արժանանաս ։

Ու էլ ի՞նչն է կարևոր այս կյանքում , եթե ոչ փոխադարձ վստահությունը ։ Երբ կա մեկը, ում կարևոր ես համարում ու կարողանում ես վստահել կյանքիդ ամենափոքր ու մեծ գաղտնիքները,ուրեմն պարտավոր ես պահել նրան։ Պինդ պիտի պահես ունեցածդ, որ հետո չփոշմանես այն բաց թողնելու համար։ Այն ինչ ունես, միգուցե մեկ ուրիշը “Երազանք” է անվանում։
Պահիր քո “Երազանքին” , որ նպատակներիդ նրա հետ հասնես։ Սպասիր նրան ամեն պարագայում, անկախ տեղից ու ջերմաստիճանից, սպասիր, որ ցուրտ ձմռանը հետդ թեյ խմող ունենաս , սպասիր, որ ամռան շոգից քեզ պաշտպանող ունենաս։
Պիտի վստահես, պիտի հավատաս, որ քեզ էլ հավատան։
Պահիր նրան, որ վաղը հպարտանաս նրան նայելով ։ Պահիր, որ հպարտանաս քո իսկ ընտրությամբ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ