Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Իրապես կրթված մարդը փայլուն հաջողություններ է գրանցում / Կարեն Սարգսյան

Իրապես կրթված մարդը փայլուն հաջողություններ է գրանցում / Կարեն Սարգսյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
07/22/2020
2348
0
Share:

Հարցազրույց դասախոս, սոցիալական կառավարման մասնագետ, պրոյեկտ մենեջեր Կարեն Սարգսյանի հետ։

1.Պրն. Սարգսյան, համավարակը իր հետ բերեց նաև կրթության օնլայնացման։ Սրա հետ մեկտեղ ի՞նչ նոր գործիքներ առաջացան։

Շատ գործիքներ արդեն իսկ կային, օրինակ բոլորիս հայտնի Zoom-ը մինչ համավարակն էլ կար, պարզապես չէր օգտագործվում այն մասշտաբներով, որով այժմ է։ Կարող ենք հստակ ասել, որ այս ժամանակահատվածը նպաստեց նման ծրագրերի օգտագործման ավելացմանը։ Այսօր շատ հարթակներ կան, որ օգտագործվում են և նույնիսկ skype-ը, ֆեյսբուքյան Messenger-ը, Google Hangouts-ը և այլն։ Բայց, երկար ժամանակ անցկացնելով այս պրոցեսներում, կարող եմ ասել, որ ամենակիրառելին Zoom-ն է և դրա պատճառը կարծում եմ հասանելիությունն է։ Նաև նշեմ, որ անընդհատ ծրագիրը ներդնում է գումարներ ծրագրային զարգացման, կատարելագործման համար։ Ի տարբերություն վերը նշված մյուս հարթակների Zoom-ի խնդիրը հենց կրթական պրոցեսի արդյունավետ կազմակերպումն է։

2.Որո՞նք են օնլայն հարթակում կրթվելու դրական և բացասական կողմերը։

Առաջին և գլխավոր դրական կողմը ժամանակի խնայողությունն է։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ օնլայն հարթակում մենք խնայում ենք շատ ժամանակ՝ զերծ մնալով քաղաքային խցանումներից։ Սա շատ լավ հնարավորություն է նաև մարզաբնակ ուսանողների համար՝ նրանք խնայում են թե՛ ժամանակը, որ պետք է ծախսեին տրանսպորտի վրա, թե՛ ֆինանսը։
Եթե այն ժամանակ ֆիզիկական ներկայությունը ապահովելը հնարավոր չէր ինչ-ինչ գործերի պատճառով, ապա այժմ դա կարելի է համատեղել և կատարել միաժամանակ։ Չնայած, որ ուշադրության շեղում է լինում, բայց, եթե կա ցանկություն որևէ բան սովորելու, ապա դա հնարավոր է համատեղել։
Նաև նկատել եմ, որ օնլայն հարթակում ոչ էական հարցերի շուրջ շեղումներ չեն լինում։
Առաջին բացասական կողմը լիարժեք մասնակցություն ապահովելու դժվարությունն է, երբ դասավանդողը խոսում է էկրանի առջև, որտեղ մեծամասամբ, իսկ երբեմն ամբողջությամբ անջատված տեսախցիկներով մարդիկ են և դու խոսում ես՝ ինքդ էլ չիմանալով՝ ում հետ։ Եվ քանի որ չկա դինամիկա, շարժ, այսինքն մենք անընդհատ նստած ենք էկրանների առջև, նաև սա բացասաբար է ազդում առողջության վրա, նաև տեսողության։
Ես առավել հավակնում եմ խառը տարբերակին։ Երկուսի միատեղումը խնդրի լավագույն լուծումը կլինի, և ես կարծում եմ, որ հետագայում այս հնարավորությունը մեզ կտրվի։ Եթե ուսանողը պետք է կատարի աշխատանք, որի համար պարտադիր չէ գտնվել լսարանում, ապա դա կարելի է կազմակերպել օնլայն հարթակում։ Այլ կերպ ասած՝ դասապրոցեսի որոշակի չափը կատարել օնլայն, իսկ մյուս կեսը՝ օֆլայն տիրույթում։

3.Մի փոքր էլ խոսենք բիզնեսից: Covid19-ը բիզնես բնագավառում մեծ փոփոխությունների պատճառ դարձավ։ Ովքե՞ր շահեցին այս փոփոխություններից։

Այո, փոփոխությունների պրոցես է սկսվել, որը դեռ կշարունակվի, տնտեսությունը ևս կենթարկվի որոշ փոփոխությունների։ Հիմնականում շահեցին այն բիզնեսները, որոնք լուծում էին մարդկանց առաջնային անհրաժեշտության խնդիրները, ինչպիսիք են սնունդը, առողջապահական և անվտանգության իրեր՝ դեղորայք, դիմակներ, ձեռնոցներ, սպիրտ և այլն։ Բնականաբար նման պայմաններում երկրորդական անհրաժեշտության իրերի պահանջարկը նվազում է, քանի որ նաև ֆինանսական հնարավորություններն են սուղ. օրինակ զվարճանքի կամ հանգստի համար։ Կարող ենք հստակ ասել, որ շահեցին նրանք, ովքեր այս ընթացքում գտնվեցին ճկուն և ստեղծեցին այնպիսի բաներ, որ դեռ իրենք չէին արել։ Օրինակ ռեստորանը, որը երբևէ չուներ առաքման ծառայություն, արագ կողմնորոշվեց և ստեղծեց այդ ծառայությունը, այս կերպ նաև առավելություն ձեռք բերեց իր մրցակիցների հանդեպ։
Այս պայմաններում հարց է առաջանում՝ ի՞նչ անի բիզնեսը , որպեսզի գոյատևի, կարողանա անցնել առաջ։ Դրա լավագույն լուծումը վերափոխմանը հետամուտ լինելն է, չկառչելը նախկինում իր ստեղծած ինչ-որ ծրագրից։

4.Բիզնեսը օնլայն հարթակում ունի՞ աճելու հնարավորություն։

Ինչպես տեսնում ենք՝ ունի։ Շատ ապրանքներ, որոնք մենք մի ժամանակ գնում էինք խանութից, արդեն հասանելի են օնլայն տիրույթում։ Նրանք, ովքեր այս շրջանում հասցրին անցնել օնլայն տիրույթ, մեծ հաշվով շահեցին և նրանք ովքեր կուշանան այս պրոցեսից մրցակցային շանսեր քիչ կունենան, քանի որ շատերը արդեն գրավել են դաշտը։ Այժմ նաև ստեղծվում են տեխնիկական հնարավորություններ, օրինակ հագուստի ճշգրիտ չափսերի ընտրման համար։

5.Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին։

Նախ՝ սովորել, սովորել, սովորել և չնահանջել այդ պրոցեսից։ Մանավանդ այս ժամանակահատվածում մենք տեսնում ենք սովորելու արժեքը, քանի որ այն մարդիկ, ովքեր կրթված էին, բազմակողմանի զարգացած շահեցին, որովհետև իրապես կրթված մարդը փայլուն հաջողություններ է գրանցում։ Երկրորդը, որ կուզենայի նշել կրթության մասով՝ չկենտրոնանալ միակողմանի, միաբևեռ մասնագիտության վրա, որովհետև այսօր շատ մասնագետներ, ովքեր մասնագիտացված էին միակողմանի՝ գործազուրկ են, բայց ճկուն գտնվելու և մի քանի այլ ուղղություններով հետաքրքվելու դեպքում նա կարող էր այսօր գտնել որևէ աշխատանք։ Պետք է լինել բազմակողմանի զարգացած։
Բիզնեսի տեսանկյունից, ես կարծում եմ, որ երիտասարդները պետք է մտածեն սեփական գործ ունենալու մասին։ Պետք է թեկուզ փոքր, բայց որևէ բան ձեռնարկել և ապագայի համար որևէ արժեք ստեղծելով՝ փոքր քայլերով գնա դեպի մեծ երազանք։

Նախորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Մուշեղ Ավետիսյան

Հաջորդ հոդվածը

Մանե Գասպարյան – «Չոր ու ցամաք «օրենքները» ...

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Կարիերայի զարգացման ակումբ Հրազդանում

    07/04/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Բիզնես արհեստանոցում Լևոն Ստեփանյանն է

    06/06/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Գտնվելով մարդկանցից հեռու սկսում ենք մտածել նրանց մասին / Մարիամ Ղազարյան

    06/07/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Հարցազրույց ճանաչված գրող Դավիթ Սամվելյանի հետ

    12/22/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Հարցազրույց

    ՍՄԱՐԹ-ը հնարավորություն է տալիս սովորել այն ամենը` ինչ չեն սովորեցնում դպրոցում։ – Արտյոմ Օհանյան

    01/21/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Հարցազրույց

    Ցանկացած զարգացած տնտեսություն ունեցող պետություն հիմնված է հարկերի ճիշտ հայտարարագրման վրա / Հայկ Խաչատրյան

    06/14/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Կարինե Հարությունյան

  • Աշխարհ

    Մեծ թվով հրշեջ-փրկարարներ ուղևորվել են Սյունիքի մարզ

Գիրք

Book Cover: Սպանություն  Մորգ փողոցում - Էդգար  Ալլլան Պո

Սպանություն Մորգ փողոցում - Էդգար Ալլլան Պո

Լրահոս

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»

  • 12/28/2020

    Ելենա Հովհաննիսյան – «Լռե՛ք, Մենք Հայ Ենք»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone