Ճանաչիր ինձ – Կարեն Կոստանյան

Ես Կարենն եմ , 21 տարեկան ,քաղաք Աշտարակից: Դեռ մանկուց սեր եմ ունեցել երաժշտության հանդեպ և նպատակ եմ ունեցել խորանալ երաժշտության մեջ: 18 տարեկանից սկսած աշխատել եմ որպես DJ: Դե իհարկե սկզբում շատ դժվար էր,նոր միջավայր,նոր ընկերներ,բայց շրջապատին հարմարվելը շատ շուտ ստացվեց. ես ինքս շփվող մարդ եմ, երևի հենց դա էր պատճառը:Կամաց–կամացսկսեցին ճանաչել ինձ բոլորը,դա իհարկե հաճելի էր և պարտավորեցնող,որպեսզի ես իմ աշխատանքը ավելի լավ անեմ,սակայն ամեն անգամ նորովի եմ ներկայանում իմ հանդիսատեսին,և բոլորի հետ աշխատում եմ իրենց ճաշակին համահունչ: Ես չեմ սիրում խոսել իմ մասին շատ և կցանկանամ պատասխնել ձեր ուղղած հացերին.

–Շնորհակալություն Կարեն,դե ինչ սկսեցինք.

Քանի տարեկան կտայիք ձեզ եթե ձեր տարիքը չիմանայիք և ինչու՞:

-18 տարեկանը նոր կյանք մտնելու տարիք է և ես ինքս ինձ 21-ի փոխարեն 18 կտայի:

Եթե աշխատաքը վերջացված է, ամեն ինչ ասված է և արված,ապա ի՞նչն ավելի գերակշիռ՝գործը թե խոսակցություները.

–Ես ինքս աշխատում եմ լավ կատարել իմ բաժին աշխատանքը,և ընդունում եմ յուրաքանչյուր քննադատություն,քանի որ իմ թերությունները երևում են քննադատությունը լսելուց հետո, և ես սկսում եմ ավելի կատարելագործվել ,և ինձ համար գերակշիռ է ոչ թե խոսակցությունը, այլ իմկատարած աշխատանքը:

Մտազբաղ քայլելուց ինչի՞ կարող եք հանդիպել բացի փորձանքից.

–Հաճելի մարդկանց:

Ի՞նչ տարօրինակ անունով կոնտակտ ունեք գրանցած ձեր հեռախոսում.

–Անուներ չեմ կարող առանձնացնել,որովհետև բոլորին արտասովոր կերպով եմ գրանցում իմ կոնտակտում:

Ամուսնացած չլինելու վատն այն է երբ.

–Երբ բոլորը հարցնում եմ` բա երբ ես ամուսնանալու` հավեսով քեֆ անենք:

Ձեր սիրելի արտահայտությունը.

–Մոտ ընկերներիս Բռո եմ ասում:

Եթե քնել եք առավոտը ժամը 8-ին, ապա…

–Ես սիրում եմ գիշերը ,այդ իսկ պատճառով քնում եմ լուսադեմին:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել.

-Ես հանգիստ երաժշտության սիրահար չեմ բայց ճչացող ռոք նույնպես չեմ սիրում:

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ.

–Ինձ մոտ մեկ սկզբունք է,կամ հիմա կամ երբեք:

Ի՞նչ արժի ուտել նախաճաշին.

–Սովորաբար նախաճաշին քնած եմ լինում:

Եթե Ձեզ թույլ տան մեկ բան փոխել աշխարհում, ապա ո՞րը կլինի դա.

–Միայն մեկ բա՞ն,դժվարանում եմ պատասխանել…

Շնորհակալություն հարցազրույցի համար

Հետևեք ինձ՝  instagram.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ