Կարեն Առաքելյան – «Այս աշխարհում դուք միակն եք, միակը»

Դուք երբևէ մտածե՞լ եք, որ այս աշխարհում դուք միակն եք, միակը Ձեր բնավորությամբ ու յուրահատկությամբ, իսկ ինչու՞ եք փորձում նմանակել, նմանվել մեկ ուրիշին։
Շատ մարդկանց գիտեմ, ովքեր իրենց թերագնահատորեն են վերաբերվում, ովքեր չեն տեսնում իրենց միջի տարբերվեղին ու յուրահատուկին։
Ուրեմն հերիք չէ, գրողը տանի, թերագնահատեք ինքներդ Ձեզ ու դրանով փորձեք Ձեզ գտնել մեկ ուրիշի բնավորության, հագ ու կապի մեջ, անտեսելով Ձեզ, զրկելով՝ մտածելուց ու ստեղծելուց։
Գուցե Ձեզ թերագնահատելու միակ պատճառն այն է, որ չեք փորձում սիրել ինքներդ Ձեզ։ Գուցե համարում եք, որ ինքներդ Ձեզ սիրելուց կարող եք եսասեր դառնալ, իսկ չեք մտածե՞լ, որ եսասեր եք դառնում այն ժամանակ, երբ գտնում եք Ձեզ ուրիշի մեջ ու փորձում նմանակել ուրիշին։
Գիտեմ դժվար է որոշ դեպքերում, բայց գտեք ինքներդ Ձեզ, ստեղծեք Ձեր բնավորությունը, Ձեր իմիջը։
Դուք ունեք Ձեր ներքին ձայնը, դու՛ք եք Ձեր կյանքը կերտողը։ Եղեք այն յուրահատուկը, ով իր բնավորությամբ կտարբերվի մնացած 7 միլիարդից։

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ