Կարեն Առաքելյան – «Կարոտում եմ»


Կարոտում եմ ընկերներիս,
կարոտում եմ էն օրերը, որոնք ապրել եմ, կարոտում եմ դրսի կյանքը, լի փողոցները, մարդկանց, կարոտում եմ աղմուկը, ճռոցը, մարդկանց հոտը․

Տանն եմ։ Նստած եմ գետնին ու նայում եմ պատուհանից, կարծես ոչ մի շարժ չկա։ Չէ, կա, գրող տանի՝ ուղղակի թուղթ էր, որը տատանվում էր քամուց։
Դրսում երբ մարդիկ կային, այնքան էլ հաճելի չէր, երբ ամենուր խցանում էր, բայց գրողը ձեզ տանի, էդ էլ չկա։ Նույնիսկ դա եմ կարոտել։ Մի օր դրսում տեսա մեկին ականջակալներով պարելիս, չգիտես ինչի բոլորը ծիծաղում էին, բայց հիշում եմ էդ աղջկա ժպիտը՝ ինչքան երջանկություն կա, ինչքան հույս, ինչքան կյանք․․․
Իսկ ինքն ի՞նչ է անում հիմա․ գուցե ինքն էլ այլևս հույս չունի, այլևս երջանիկ չի․․․ բայց ինչի՞ մենք էլ չենք գնահատում կյանքը․

Ա՜խ, դրսում եմ մեր այգում։ Էստեղ էլ մարդ չկա, մենակ կանաչ ա, ծաղկած ծառներ ու լռություն․ սկսել եմ հեռվանալ լռությունից, էլ իմը չի ինքը, շատ եսասեր ա։ Գողացավ բոլորին՝ ընկերներիս, ծանոթներիս, նրան․․․ ես ատում եմ լռությունը

Հիմա պառկել եմ այգում ու մտածում եմ, եթե ամեն ինչ ճիշտ գնա, ու նորից կյանք լինի դրսում՝ արդո՞ք ես կապրեմ էնպես, ինչ անցյալում․․․

Չէ, ես կլինեմ էն աղջկա պես, ուրախ, կպարեմ։ Դուրս կհանեմ լռության միջիցս, կգոռամ ուրախությունից, կասեմ բոլորին, որ դեռ շնչում եմ, զարկում ա սիրտս, որ սիրում ա, որ ամեն մի առավոտ, ամեն մի արևի շողը, որ տեսնում եմ՝ ինձ դառնում ա երջանիկ, ինչպես երբևէ։ Կասեմ՝ խելագար եմ, ցնորված, լցված լի կյանքով․․․
Կասեմ, որ ես փոխվել եմ։ Կժպտամ (հիշեցի Joker-ը)։

Իսկ ձեզ մի խորհուրդ՝ էս ամենից հետո միշտ ժպտացեք, որովհետև արդեն կյանքը մեզ շատ ա փորձել ու էլի կփորձի․ հաղթեց ամեն ինչին մի փոքրիկ հավատով ու ժպտով։
Եթե շատ բան եմ պահանջում․․․ ֆաք․․․


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ