
Կարբի գյուղը գտվում է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Քասաղ գետի բարձրադիր ափին, հեռավորությունը մարզկենտրոն Աշտարակից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մ։
Պատմություն
Կարբին պատմագրության մեջ որպես գյուղաքաղաք հիշատակվում է XIII դարից։
1724 թվականին Թուրքական զորքերի երևանյան արշավանքի ժամանակ կարբեցիք 40-օրյա հերոսական
1724 թվականին Թուրքական զորքերի երևանյան արշավանքի ժամանակ կարբեցիք 40-օրյա հերոսական դիմադրության շնորհիվ թուրքերին հարկադրեցին հաշտություն կնքել անվտանգության ապահովության երաշխիքով:
Կարբի բնակչության նախնիները գաղթել են Բայազետից: Քասախ գետի աջափնյակում գտնվող Կարբի համայնքը ծանոթ է շատերին:
Այն աչքի է ընկնում իր գեղեցիկ բնությամբ, ճարտարապետական կոթողներով, հյուրասեր բնակչությամբ, բարենպաստ կլիմայով, սառնորակ ջրով:
Այսօր բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ:
Կարբեցիներին անվանում են «սատանա խաբող» խելացի լինելու համար և այն փոխանցվում է սերընդեսերունդ:
Կարբո Գավառ
Այրարատի Արագածոտն գավառի մի մասը Կարբիի անունով հաճախ կոչվել է «Կարբո գավառ»։
Կարբին ունեցել է եկեղեցիներ, մենաստան։ Կանգուն է 1691-1693թթ-ին սրբատաշ տուֆից կառուցված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը։
Այստեղ են ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ կարբեցի կաթողիկոսը(1831—1842), սովետահայ նկարիչ Ցոլակ Ազիզյանը, հայ երգիծական գրականության նշանավոր դեմքերից, լրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Մուշեղ Բագրատունին և ուրիշներ:
Կարբիի բնակչության նախնիները գաղթել են Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Կարբու մշտական բնակչությունը 3624, իսկ առկա բնակչությունը 3547 հոգի է։
Նախկինում գյուղը ունեցել է Կառբու, Կարպի, Կարփի, Կարփու, Կարփուգյուղ, Մեծ Կարբի, Մեծ Կարպի, Փոքր, Կարբի, Քառբի, Քարբի, Քարբիդի, Քարդի և Կարբի անունները։
Կլիմա
Կլիման չափավոր ցամաքային է: Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով: Ամառները շոգ են: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են:
Գյուղում, շնորհիվ կլիմայի բարենպաստ լինելուն, լավ է զարգացած գյուղատնտեսությունը: Գյուղում անասնապահությունը հետընթաց է ապրում, սրան հակառակ մեծանում է բուսաբուծությամբ զբաղվողների թիվը:
Գյուղատնտեսություն
Գյուղում ապրում է շուրջ 3624 մարդ, առկա է շուրջ 1070 գյուղացիական տնտեսություն։
Կարբի համայնքն ապահովում է հանրապետության խնձորի բերքի առնվազն 30-40 տոկոսը:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է իր իսկ ստեղծած այգիների մշակմամբ՝ այգեգործությամբ, մասնավորապես խնձորի մշակմամբ:
Խնձորի այգիները կազմում են համայնքի պտղատու այգիների մոտ 80 տոկոսը: Խնձորի աճեցման համար բարենպաստ բնակլիմայական պայմանները, երկարատև պահպանման վերաբերյալ գիտելիքները և ավանդույթները նպաստում են որակյալ բերքի ստացմանը:
Ըստ եղանակային պայմանների, վերամշակվում և պահածոյացվում է, որոշակի մասը վաճառվում է հանրապետության շուկայում, իսկ մի մասն էլ՝ արտահանվում:
Սակայն եղանակային պայմանները ոչ միշտ են լինում բարենպաստ: Երբեմն տեղում է անձրև և կարկուտ լուրջ վնաս հասցնելով մշակված բերքին, չնայած որ տեղադրված են գործող կարկտակայաններ:
Կարբիում գործում են նաև վերամշակման երեք արտադրամասեր՝ ‹‹Թամարա ֆրուտ››, ‹‹Կարբի ֆրուտ›› և ‹‹Իշխան›› ՍՊԸ-ն, որոնք ևս ապահովում են մոտավորապես 300-350 սեզոնային աշխատատեղ:
Ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են բերքահավաքին: Դպրոցում երկու շաբաթ արձակուրդ է տրվում, որպեսզի սովորելը, դպրոցում աշխատելը և բերքահավաքը չխանգարեն մեկը մյուսին
Համեմատաբար մեծ տարողունակությամբ սառնարանների առկայությունը համայնքում հնարավորություն է ստեղծում պահպանել բերքը և վաճառել ավելի բարձր գնով այն արտահանելով:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Զբոսաշրջություն և Պատմամշակութային կառույցներ
Կարբին ունեցել է եկեղեցիներ, մենաստան և կուսանոց։ Կանգուն է 1691-1693թթ-ին սրբատաշ տուֆից կառուցված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը։
Կարբիի միջնադարյան մյուս եկեղեցիներից են՝ Ծիրանավորը, Թուխ Մանուկը, Ս.Կիրակիի կամ Ս.Գևորգը (XI-XIIIդդ.)։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են նաև «Ջարգարենց ժամ» մատուռը, քարայրեր, բերդատեղի։ Կարբիում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցուն արևելքից գրեթե կից է սրբատաշ տուֆից կառուցված երկհարկ եկեղեցի-զանգակատունը։
Կանգուն հայկական առաքելական եկեղեցի, Բազիլիկայի կառուցումն ավարտվել է 1691-1693 թթ., իսկ զանգակատունը կառուցվել է 1338 թ-ին։
Ճարտարապ. տիպ Եռանավ բազիլիկա
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 14-րդ դար
Կառուցման ավարտ 1693 թ.
Նյութը պատրաստեց Արտյոմ Օհանյանը։
Տեղեկություններ տրամադրեց “Գյուղից Գյուղ” նախաձեռնության կամավոր Սվետլանա Դավթյանը։