Քանյե Ուեսթը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանը ցանկացել է նրան կողպել կլինիկայում՝ աբորտի մասին իր բացահայտումներից հետո

43-ամյա Քանյե Ուեսթի հուզիչ ելույթը Հարավային Կարոլինայի ընտրողների առջև շարունակում է ակտիվորեն քննարկվել համացանցում: Ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածուն արտասվել է և խոստովանել, որ ավելի վաղ, երբ իր կինը՝ Քիմ Քարդաշյանը, հղի էր իրենց ավագ դստերով՝ Նորթով, նրանք մտածել են աբորտի մասին :

 

Նախորդ երեկո, ռեփերը կրկին հետաքրքրություն առաջացրեց թեմայի շուրջ: Նա տեղադրեց մի շարք թվիթեր, որում նա երկրպագուներին պատմում էր, որ իր անսպասելի խոստովանությունից հետո Քիմը պատրաստ էր շտապ թռչել Վայոմինգի իր ագարակ՝ իրեն հիվանդանոցում փակելու համար: Այդ հաղորդագրություններում Քանյեն նաև համեմատում է իրեն «Get Out» ֆիլմի հերոսի հետ, որը հիպնոսացվում է հարուստ սպիտակամորթ ընտանիքի կողմից՝ անձնական նպատակներով օգտագործվելու համար:

Քիմը փորձել է թռչել ինձ մոտ՝ Վայոմինգ, բժշկի հետ, որպեսզի ինձ մեկուսացնի, ինչպես «Get Out»-ում, քանի որ երեկ ես արտասվել եմ, որ փրկել եմ դստերս կյանքը:

– գրել է Ուեսթը, բայց շատ չանցած ջնջել է այս թվիթը:

Իր թվիթերից մեկում, որը Քանյեն հետագայում ջնջել է, ինչպես և նախորդը, նա դիմել է իր զոքանչ Քրիս Ջեններին.

Քրիս, մի՛ խաղա ինձ հետ: Դու չպետք է լինես իմ երեխաների կողքին: Դու փորձել ես ինձ կողպել:

ԱՄՆ նախագահի թեկնածուն իր թվիթերյան էջում նաև ասել է, որ նա կանցկացնի իր ամբողջ կյանքը` ապահովելով, որ իր կինը` Քիմ Քարդաշյանը, և երեխաները, չնկարահանվեն Playboy-ի համար: Ռեփերը հասցրել է նաև հիշատակել Աննա Վինտուրին, որը ժամանակին իր հանդեպ շատ բարի է եղել, բայց վրդովմունքով է ընդունել նրա գործարքը Gap֊ի, ինչպես նաև ռեփեր Դրեյքի հետ. Քանյեն նրա հետ երկարատև կոնֆլիկտ ունի: Ուեսթի թողած հաղորդագրություններում կար  նաև նրա նոր՝ Donda ալբոմի անոնսը, որը նախատեսված է թողարկել հուլիսի 24-ին:

Հիշեցնենք, որ ընտրողների առջև իր հուզական խոստովանությունից հետո Քանյե Ուեսթը հայտարարել է, որ շնորհակալ կլինի Քիմին Նորթի համար, նույնիսկ եթե նա ցանկանա բաժանվել իրենից այս հանրային բացահայտումներից հետո: Շատերն են կապել Քանյեի արցունքները և դրան հաջորդած թվիթերը նրա՝ անձի երկբևեռ խանգարման հետ, ինչի պատճառով նա ժամանակ առ ժամանակ անսպասելի ռեակցիաներ է արտահայտում:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ