Կանոնադրական կապիտալի հաշվառումը

Կանոնադրական կապիտալը կազմակերպության կանոնադրությամբ որոշված հիմնադիրների կողմից ներդրվող միջոցների գումարն է։ Կաոնադրական կապիտալի ձևավորման կարգը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով։ Կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր ձևերով, կապված կազմակերպության իրավակազմակերպչական ձևից։ Այսպես, բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը ձևավորվում է թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում և այլ ընկերություններում մասնակիցների կողմից տրամադրվող բաժնեմասերի, փայերի հաշվին։


Կանոնադրական կապիտալի առկայության և շարժի վերաբերյալ տեղեկատվություն։ Ընհանրացման համար նախատեսված է 311 «Կանոնադրական կապիտալ» պասիվային հաշիվը, որի կրեդիտում արտացոլվում է կազմակերպության կանոնադրական կապիտալը և դրա հետագա ավելացումները, իսկ դեբետում նվազեցումները։ Հաշվի մնացորդը ներկայացնում է կանոնադրական կապիտալի մեծությունը հաշվետու ամսաթվի դրությամբդ։ Հաշվին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։


Կազմակերպություններն իրավունք ունեն հետագայում որոշել կանոնադրական կապիտալի մեծությունը։ Բաժնետիրական կանոնադրությամբ որոշվում է թողարկվող բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքը։ Իրացումից բաժնետոմսերը կարող են տեղափոխվել անվանական բաժնետոմսերից բարձր արժեքով։ Բաժնետոմսերի տեղափոխման գնի և արժեքի գնի տարբերությունը կոչվում է էմիսիոն եկամուտ։ Բաժնետոմսերի առաջնային թողարկման դեպքում, երբ դրանք տեղաբաշխվում են հիմնադիրների միջև, էմիսիոն եկամուտ չի առաջանում։ Էմիսիոն եկամուտն առաջանում է, երբ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում կատարվում է կանոնադրական կապիտալի մեծացում․ լրացուցիչ բաժնետոմսերի առաջնային թողարկման կամ հետգնված բաժնետոմսերի երկրորդային թողարկման միջոցով։ Էմիսիոն եկամտի հաշվառման համար նախատեսված է 314 «Էմիսիոն եկամուտ» պասիվային հաշիվը, որի կրեդիտում տեղաբաշխված բաժնետոմսերի վաճառքի, գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, իսկ դեբետում արտացոլվում է բացասական տարբերությունը։ Գործնականում լինում են դեպքեր, երբ լրացուցիչ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման և դրանց դիմաց վճարման պահերը չեն համընկնում։ Այդպիսի դեպքերում առաջանում է չվճարված կապիտալ։ Չվճարված կապիտալը բաժնետոմսերի դիմաց կապիտալի վճարումների գծով մասնակիցների պարտքն է։ Չվճարված կապիտալի համար նախատեսված է 312 հաշիվը, հաշիվն ակտիվային է, դեբետում արտացոլվում է մասնակիցների պարտքը կազմակերպության ներդրումների գծով, ինչպես նաև բաժնետիրական ընկերությունների թողարկված, բայց չտեղաբաշխված բաժնետոմսերի անվանման արժեքը, իսկ կրեդիտում պարտքի մարումը։


Կանոնադրական կապիտալը նվազեցվում է նաև բաժնետոմսերի հետ գնման և մարման դեպքում։ Հետ գնված բաժնետոմսերը կամ բաժնեմասերը հաշվառվում են որպես հետ գնված կապիտալ։ Բաժնետոմսերի հետ գնումը կարող է հետապնդել տարբեր նպատակներ։ Այսպիսով կազմակերպությունը կարող է հետ գնումն իրականացնել բաժնետոմսերը հետագայում ավելի բարձր գնով վերավաճառելու, բաժնետոմսերն անվավեր ճանաչելու միջոցով դրանց քանակը նվազեցնելու յուրաքանչյուր բաժնետոմսին բաժին ընկնող եկամուտը մեծացնելու և այլ նպատակներով։ Հետ գնված բաժնետոմսերը կորցնում են բոլոր իրավունքները մինչև նորից շրջանառության մեջ դնելը։ Հետ գնված բաժնետոմսերը հաշվառվում են իրենց հետգնման գնով։ Հետ գնված բաժնետոմսերի հաշվառման համար նախատեսված է 3/3 ակտիվային կարգավորող հաշիվը, որին կից բացվում են երկրորդ կարգի հաշիվներ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ