Կենդանու կյանքը – Կենգուրու

“Կենդանու կյանքը”  բաժնում կներկայացվի  տեղեկություն  կենդանիների,  նրանց տարածվածության  ու  կենսակերպի  մասին  տեղեկություն:

Կենգուրու

Կենգուրուն պարկավոր  բուսակեր  է: Գոյություն ունեն կենգուրուների հիսուներեք տեսակ, որոնք բաժանվում են տասնմեկ խմբի։ Կենգուրուները համարվում են ամենամեծ տեսակները, իսկ վալաբիները՝ ամենափոքր, սակայն իրականում նրանց միջև տարբերություն չկա։ Կենգուրուները  հայտնի  են  իրենց  պարկերով  և  արագ  վազքով:Կենգուրուները սնվում են խոտով, իսկ ջուր շատ քիչ են խմում:

Տարածվածություն

Կենգուրուն  էնդեմիկ կենդանի  է.  այն  հանդիպում  է  միայն  Ավստրալիայում, Նոր   Զելանդիայում, Գվինեայում  և  մոտակա  կղզիներում:

 

 

 

Տեսակները,  արտաքին  տեսքը

Ինչպես նշվեց, տարբերում  են  կենգուրուների 53  տեսակ: Նրանցից ամենամեծը մոխրագույն կենգուրուն է, որ կարող է հասնել մինչև 3 մետրի: Կենգուրուն կարող է վազել մինչև 60կմ/ժ արագությամբ և ցատկել 3մ բարձրությամբ պատնեշի վրայով: Այդքան բարձր ցատկել կենգուրուին օգնում են նրա հզոր ետին ոտքերը:

Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են։ Արուների հասակը հասնում է մինչև 1,8 մ, էգերինը՝ 1,1 մ, 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը՝ 35 կգ։ Նրանք ապրում են խմբերով։ Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն։ Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը՝ իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը։ Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար։ Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո։ Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է։ Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է։ Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում, քան գյուղերում։ Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40 °C երաշտը։

Ապրելակերպ

Կենգուրուների մեծ մասը խոտակեր են, իսկ նրանցից ոմանք՝ միջատակեր։ Նրանք հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Նրանց համար գիշատիչները դինգոներն են և շները, մինչդեռ գլխավոր գիշատիչը համարվում է տասմանական վագրը, որն անհետացել է։ Երբ սնունդը չի բավարարում, արծիվները խմբվում են որսալու նրանց, այնպես ինչպես սողունները փոքրիկ տեսակների վրա։ Շների դեմ պայքարելու համար նրանց նախընտրած հնարքներից մեկը ջուր մտնելն է՝ թշնամուն խեղդելու նպատակով։ Նրանք կարողանում են օգտագործել նաև իրենց ոտքերը պայքարելու համար։ Նրանք առանձնահատուկ ճիչ չունեն, կարող են մռնչալ կամ հազին նմանվող ձայն հանել։ Որոշ դեպքերում նրանք կարող են նաև կատվի նման շնչել, մինչդեռ ամենատարածված հնչյունը, որ կենգուրուներն արձակում են, դա իրենց թաթերով ուժգին հարվածելն է գետնին, որով իմաց են տալիս իրենց համախոհներին վտանգի մասին։

Մի  քանի  փաստ  կենգուրուների մասին

  • Kangourou բառը առաջացել է gangurru բառից, որը նշանակում է հսկա կենգուրու, Guugu Yimithirr բնիկների լեզվով։ Լեգենդի համաձայն gangurru բառը նշանակում էր “Ես քեզ չեմ հասկանում”:
  • Կենգուրու  հայերեն  նշանակում  է  ագեվազ`  պոչի  վրա  վազող:
  • Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։
  • Միայն  մայր  կենգուրուները  ունեն  փորին  պարկ:
  • Կենգուրուները  տեղաշարժվում  են  միայն  ցատկերով:

     

    Աղբյուր` Վիքիպեդիա`  ազատ  հանրագիտարան , mocak.am

    Հոդվածը  կազմեց  Արմեն  Թադևոսյանը

Ձեզ նույնպես կարող է դուր գալ