Հարգեք և ընդունեք ինքներդ ձեզ և ուրիշներին / Կամո Երեմյանց

– Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները կյանքի մասին, դուք որևէ բանում զղջու՞մ եք, թե՞ ոչ:

– Կյանքը եզակի հնարավորություն է, և դուք պետք է օգտվեք այս հնարավորությունից և ապրեք այնպես, որ հենց վերջին րոպեին չզղջաք որևէ բանի համար:
Ես ոչ մի բանից չեմ զղջում, և եթե նոր հնարավորություն ունենայի՝ կապրեի գրեթե նույն կյանքը:

– Աշխատանք և ընտանիք, ո՞րն է ավելի կարևոր Ձեզ համար և ինչպե՞ս եք համատեղում:

– Իհարկե աշխատանքը, որը բերում է եկամուտ և թույլ է տալիս ինքաարտահայտվել, դա լավ է, բայց ինձ համար ընտանիքը, ընկերներն ու հարազատները միշտ առաջնային են:

– Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

– Ես այն մարդկանց կատեգորիայից եմ, ովքեր ասում են, որ բաժակը կիսով չափ լցված է, և ոչ թե կիսով չափ դատարկ: Այսպիսով, դրականը և հումորը այն երկու բաղադրիչներն են, որոնք օգնում են ցանկացած իրավիճակում:

– Ի՞նչը կամ ո՞վ է Ձեր մոտիվացիոն աղբյուրը:

– Իհարկե իմ երկրորդ կեսը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են սկսել իրենց բիզնեսը կամ իրենց կարիերան:

– Օբեկտիվորեն գնահատեք ձեր հնարավորությունները, ուսումնասիրեք շուկան (առաջարկը և պահանջարկը) և կազմեք մանրամասն պլան առնվազն երկու հնարավոր սցենարների համար:

Այսինքն ՝ միշտ ունեցիր պահեստային տարբերակ:

– Ի՞նչն եք ամենից շատ գնահատում մարդկանց մեջ:

– Անկեղծությունը, բարությունը և ամենակարևորը պարկեշտությունը:

– Ի՞նչ է երջանկությունը:

– Ներդաշնակություն և հավասարակշռություն ինքներդ ձեր և ձեզ շրջապատող աշխարհի հետ:

– Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար, կան մեծ նպատակներ կյանքի համար:

– Միշտ պլաններ կան: Մոտ ապագայում իմ սիրո հետ տեղափոխվելու ենք մեր երազանքի տուն: Ապա որոնելու եմ նոր ստեղծագործական հնարավորություններ ինքնադրսևորման համար: Հնարավոր է բեմադրել նոր ներկայացում, գուցե ժամանակավոր ճանապարհորդություն այլ երկիր: Շատ ծրագրեր կան…:

– Ի՞նչ կցանկանայիք ասել այն մարդկանց, ովքեր կկարդան հոդվածը:

– Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, հարգեք և ընդունեք ինքներդ ձեզ և ուրիշներին, ոչ մեկի մի դատեք, օգնեք մարդկանց և բարի գործեր կատարեք:

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ