Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Ազատ խոսքՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Ազատ խոսք›Կամո Դավթյան – «Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն»

Կամո Դավթյան – «Անցումայի՞ն (Transitional), թե՞ փոխակերպող (Transformative) արդարադատություն»

Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
05/17/2020
1067
0
Share:
Քանի որ անցումային արդարադատության մասին քննարկումները հասարակության լայն շրջանակների կողմից մեծ կարևորության չեն արժանանում, իսկ եղած քննարկումներն էլ հիմնականում լավ է-լավ չէ մակարդակի են, ուզում եմ անցումային արդարադատության մասին ավելի բովանդակային քննարկումներ լինեն։
***************************************
Որպես լիբերալ պետականաշինության կարևոր գործիք, անցումային արդարադատությունը հնարավորթություն է տալիս հասցեագրել նախորդ իշխանությունների հանցագործություններն ու մարդու իրավունքների ոտնահարումները։ Անցումային արդարադատության պատմությունը սկիզբ է առնում դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին, սակայն ժամանակակից մոտեցումը ձևավորվել է 1945-ի Երկրորդ աշխարհամարտից հետո։ Տարբեր մասնագետներ առանձնացվում են այդ մեխանիզմի փոխակերպման 3-5 փուլեր, բայց դրանց մասին մեկ ուրիշ անգամ։
Որպես ամենակարևոր նպատակ, անցումային արդարադատությունը դնում է զոհին, նրա արժանապատվությունն ու իրավունքների ճանաչումն առաջին պլանում։ Այն միտված է ճանաչելու նախորդ խախտումները, որպեսզի կանխի դրանց կրկնությունը:
Կան չորս տեսակի գործիքներ, որոնք այլընտրանք չեն իրար, և կախված իրավիճակից կարող են օգտագործվել միասին կամ առանձին՝
• Դատավարություններ`առնվազն առավել մեծ հանցագործություններ կատարած անձանց համար,
• Ճշմարտության որոնում` ոչ դատական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման փաստերի հավաքագրում,
•Վերականգնման գործընթացները` անհատական, կոլեկտիվ, նյութական և խորհրդանշական,
• Օրենքների և հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
Այնուամենայնիվ, մի շարք հարցեր են առաջանում հայկական կոնտեքստում անցումային արդարադատության կիրառելիության մասով ու թե որ ժամանակահատվածն այն պետք է ընդգրկի և արդյո՞ք նպատակահարմար է կիրառել Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմները:
Չնայած որ անցումային արդարադատության մասին խոսելիս հայաստանցիները հիմնականում նկատի են ունենում նախորդ երկու նախագահների պաշտոնավարման շրջանը, առավել էֆեկտիվ անցումային արդարադատություն կազմակերպելու համար պետք է ոչ միայն սկսել 91-ի անկախության շրջանից, այլ նաև վերջապես պետական մակարդակով հստակ բնորոշում տալ խորհրդային տարիների ռեպրեսիաներին։ ԽՍՀՄ-ի կործանումից հետո հայերը ժամանակ չունեցան վերականգնվելու ու միանգամից հայտնվեցին մութ ու ցուրտ ու պատերազմական իրավիճակում։ Չհաշված որոշ սիմվոլիկ գործողությունների (Բռնադատվածների մասին օրենք, Բռնադատվածների գործերը քննող հանձնաժողով, Հիշատակի օր, Հուշարձան։ Ի դեպ՝ սրանք հենց անցումային արդարադատության գործիքներից են), այնուամենայնիվ հասարակության մի ստվար զանգված նոստալգիայով է հիշում այդ տարիները՝ մոռանալով ԽՍՀՄ շրջանում իրենց հայրենակիցների նկատմամբ բռնությունները, քանի որ չկա հստակ քաղաքական գնահատական այդ տարիների վերաբերյալ։
Այնուամենայնիվ անցումային արդարադատությունն ունի իր սահմանափակումները, որոնք դժվարացնում են տարբեր իրավիճակներում դրա կիրառելիությունը: Առաջին հերթին, այն կենտրոնանում է քաղաքացիական և քաղաքական իրավունքների վրա և խնդրի պատճառների փոխարեն «բուժում է» ախտանիշները: Ընդ որում՝ այս մեխանիզմը չունի բավարար ժողովրդավարական լեգիտիմություն՝ դիտարկելու հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած լայնածավալ տնտեսական և սոցիալական իրավունքների խախտումները: Երկրորդ խնդիրն այն է, որ այն տնօրինվում է ոչ թե տեղական շարժումների, այլ էլիտար միջազգային մասնագետների կողմից: Այն նաև խոչընդոտում է զոհերի մասնակցությանը բռնի անցյալի քննության գործընթացում:
Անցումային արդարադատությանը վերաբերող երկու հիմնական մոտեցում կա՝
1. Պատժողական մոտեցում (Retributive approach), որն ավելի շատ խնդրի դատական լուծման մոտեցում է,
2.Վերականգնողական մոտեցում (Restorative approach), որպես ճշմարտության, հաշվետվողականության, փոխհատուցման և հաշտեցման ձև:
Անցումային արդարադատությունը փորձում է խաղաղության ու արդարադատության միջև գտնել հավասարակշռություն, ինչը շատ մասնագետների կողմից անվանվում է կեղծ դիխոտոմիա (երբ երկու իրար չբացառող հասկացություններ կեղծ հակադրության մեջ են ներկայացնում), քանի որ անցումային արդարադատության նպատակը երկարատև խաղաղության հասնելն է՝ առաջնային կարևորություն տալով արդարադատությանը՝ փոխանակ այս երկու կոնցեպտները հավասար մակարդակներում դիտարկելը։
Խաղաղությունը կարող է լինել նեգատիվ (բռնության բացակայություն՝ օրինակ հրադադարի ռեժիմը) կամ պոզիտիվ (կոնֆլիկտի կոնստրուկտիվ հանգուցալուծում՝ արդարադատության հաստատում, հարաբերությունների վերականգնում)։ Հանցագործների անպատժելիությունը կարող է բացասական խաղաղություն բերել, բայց այն չի կարող նպաստել իրական հաշտեցմանը, որը պահանջում է արդարության ավելի լայն ընկալում, քան պարզապես պատժողական (Retributive) մոտեցումն է: Վերականգնողական (Restorative) տեսանկյունից պատժողականությունը դիտարկվում է որպես անբավարար մոտեցում` երկարատև խաղաղության և սոցիալական համակեցության վերականգնման համար, քանի որ այդ մոտեցմումը կենտրոնացված չէ զոհի, նրա տառապանքների ու կարիքների վրա։ Սա ենթադրում է այլընտրանքային մեխանիզմի անհրաժեշտություն, որն առաջարկում է արդարության ավելի լայն՝ «փոխակերպող» ընկալում:
Ունենալով նույն հիմքը, ինչ վերականգնողական արդարությունը (Restorative justice), փոխակերպող արդարադատությունն (Transformative justice) ավելի լայն մոտեցում ունի արդարության հայեցակարգին: Այն չի կենտրոնացված պարզապես երկու կողմերի միջև հարաբերությունների լավացման վրա, ավելին՝ այն ձգտում է երկու կողմերին փոխակերպել դեպի ավելի լավը ու կարևորում է ընդհանուր պրոցեսը, այլ ոչ թե կանխակալ վերջնարդյունքը։ Այն նպատակ ունի պատասխանելու զոհերի հարցերին՝ թե ինչու՞ են նրանք վիկտիմիզացվել։ Այն փորձում է առերեսվել բռնի անցյալին՝ նպաստելով վերականգնման և հաշտեցման ապահովմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը։
Փոխակերպող արդարադատությունը կարող է կիրառվել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ ամենօրյա և սիստեմատիկ բռնությունների հասցեագրման համար։ Չնայած փոխակերպող արդարդատությունը չի փորձում լիովին փոխարինել անցումային արդարադատությանը, նրա հիմնական նպատակն է մարտահրավեր նետել անցումային արդարադատության քաղաքականությանը և առաջնահերթություններին, և դրա ուշադրությունը տեղափոխել իրավականից՝ հասարակական և քաղաքական, պետություններից և հաստատություններից՝ համայնքներին: Ի տարբերություն անցումային արդարադատության, այն զոհերի կյանքին, խնդիրներին և կարիքներին մոտենաում է ավելի ներքևից-վերև (bottom-up) սկզբունքով: Եվ վերջապես, անցումային արդարադատության համեմատ, փոխակերպող արդարադատությունն իրավունքները համարում է փոխկապակցված ու անբաժանելի և հավասարապես հաշվի է առնում սոցիալական և տնտեսական իրավունքները:
Անկախ հայաստանյան հասարակության կողմից ընտրված մոտեցումից, կարևոր է, որ իշխանություններն ապահովեն անցումային գործընթացների իսկականությունը և անվերապահորեն հետևեն և հարգեն իրենց պարտավորություններն ու հեղափոխության արժեքները, քանի որ առանց անկեղծ քաղաքական կամքի ու առավել լայն հանրային քննարկումների, անցումային գործընթացներին հանրության ներգրավման ու տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու այն չի կարող ապահովել իրական խաղաղություն ու հաշտեցում։
Աղբյուրը՝ Facebook.com
Թեգերանցումային արդարադատությունԿամո Դավթյան
Նախորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Լիլիթ Մկրտչյան

Հաջորդ հոդվածը

Մանե Մկրտչյան – «Երբ գնացիր»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Էմմա Տեր-Հովհաննիսյան – «Ինձ նման»

    08/05/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Ռոզա Ամիրջանյան – «Նամակ բոլոր Զինվորներին»

    04/05/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Ազատ խոսք

    Ռուդիկ Դավթյան – «Դադարիր երազել, նպատակ դիր և անցիր գործի»

    08/24/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Ռուզաննա Դավթյան – «Երանի կարողանայի ժամանակը հետ տալ»

    08/16/2020
    Հեղինակ՝ Ալլա Մանուկյան
  • Ճանաչիր ինձՆախագծեր

    Ճանաչիր ինձ – Արեգ Ամիրջանյան

    08/02/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • Ազատ խոսքՆախագծեր

    Էրիկ Եղինյան – «Ինչու է կյանքը կարևոր»

    05/02/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան

Ձեզ կհետաքրքրի

  • ՄտքերՆախագծեր

    Լուս Ինա – «Դու փորձիր հիմա…»

  • Խոհանոց

    Ելակով և բալով մուրաբա

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբեր Քամյու

Ժանտախտը - Ալբեր Քամյու

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT