Մարինե Աբգարյան – «Կացնահարված երազանքներ»

Ապրած կյանքիդ լուսանցքն ագահությամբ լցրեցիր ու ընթացար առաջ, չգիտակցելով կարևորի արժեքը կյանքում։Ճանապարհիդ հանդիպած ամե՛ն կանաչ ամե՛ն ծաղկող բողբոջ, որ սկիզբ է մի նոր հիացմունքի՜ անհատակ խորության, ոտնահարեցի՛ր քո սառն անտարբերությամբ։Մեկ, երկու, երեք …կացնահարեցիր մի ամբողջ հաստաբուն երազանք, որի շարժիչ ուժն ու ոգին Դո՛ւ պիտի լինեիր այն պահպանելով։ Չգնահատեցի՛ր քեզ բաժին հասած բնության աննկարագրելի հրաշքները, որ անհամբերությամբ սպասում էր արևաշաղ լուսաբացի ջերմացնող գույներին, որ զարդարեր հոգիդ։Ակնթարթի մեջ գոյությունդ դարձավ ոչինչ…
Գիտե՞ս բնությունը տեսանելի դարձավ միայն փայփայողի աչքերում։

Հեղինակ՝  Մարինե Աբգարյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ