Ջուլիա Գյուլումյան – «Մի փոքր հավատ»

Պատահում է այդպես,կյանքում գալիս է մի ժամանակ,երբ սպառվում է այն պաշարը,որը կա մարդու ներսում:Զգացողություն թե ծարավ ես,բայց լաբիրինթում ես հայտնվել։Դատարկությունից՝սրտի արձագանքը չլսելուն անգամ չի օգնում ՝բարձր աղմուկը փողոցների։Չորանալ,ցամաքել կարելի է ասել….գնում է աջ՝բարձր պատեր են,ձախ՝օվկիանոս է,վերևում՝ազատ երկինք է,ներքևում …դե իսկ ներքևում՝ինքն է կանգնած։Պատը մագլցելու համար ՝ցածրահասակ է,պարան էլ կա,բայց հին է երևում,գուցե չդիմանա մինչև վերջ,օվկիանոսը՝խորն է,գուցե խեղդվի,ինքն էլ լողալ չգիտի,նավակ կա մի անկյունում,ցավոք՝իր ճաշակով չէ,վերևում՝երկինքը,երկնքից ոչինչ սպասել պետք չէ,միայն՝արև,ամպեր ու անծայրածիր կապույտ,ներքևում ինքն է,որ չգիտի թե ինչի՞ց սպասել օգնություն։Մարդը շրջապատող աշխարհի մեջ ամեն բանից օգնություն է սպասում,ամեն անշունչ և շնչավորներից։Փնտրում է իր օգնությունը ամեն տեղ,ամեն անհավանական տեղերում,սպասում թե կգտնի,անվերջ դատարկ ջանքերի մեջ ինչ-որ մի տեղ կանգնեցնում է իրեն «անպիտան»-ի զգացողությունը։Նստում մեջտեղում,նայում շուրջը։Նույն կոտրած նավակը,իր լողալ չկարողանալը,հին թվացող պարանը,իր կարծիքով՝դատարկ երկինքը,և հենց ինքը,որ չգիտի ինպես առաջ շարժվել տեղից։
Երբ հանդիպես այս մարդուն,ասա նրան,որ իրեն հավատն է պակասում,այո՛,հավատը։Հավատն առ Արարիչ,ոչ առ արարված։Ասա նրան,որ Երբ սպասում է ամեն անհավատական տեղերից եկող օգնությանը,փոխարենը սրտում իր մեծացնի հավատը ՝ և՛ լողալ կկարողանա,և՛ «հին» պարանը իրեն չի «դավաճանի»,և՛ երկնքից իրեն օգնության Ձեռք կիջնի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ