
Ցավ է , բայց փաստ, որ այսօր սերը, բարությունը և նման հատկությունները մթագնում են։ Բայց սա հավանաբար միայն մարդկանց մոտ է այսպես։ Այս խորագրով ներկայացնելու եմ շատ մարդկանց ու կենդանիների տարբերությունները, հօգուտ բնազդով շարժվողների։
—
1996թ. գարնանային մի օր բրուկլինյան մի ավտոտնակ էր այրվում։ Հրշեջները ժամանեցին հրդեհի վայր և սկսեցին հանգցնել կրակը։ Սակայն մի արտառոց դեպք գրանցվեց։
Հրշեջները նկատեցին, որ մի մայր պարբերաբար մտնում է ավտոտնակ և դուրս բերում իր երեխային։ Եվ այդպես նա հրդեհի վայրից դուրս էր բերում իր բոլոր 5 երեխաներին։ Սակայն նա ստացել էր լուրջ վնասվածքներ ու երեխաներին փրկելուց հետո նա ուշաթափվում է։ Եվ եթե չլինեին բժիշկները նա կմահանար։
Նա Սկարլետ անունով կատուն էր։
—
ԱՄՆ-ում մի ամուսնական զույգի երեխա ծնվել էր վաղաժամ։ Արդյունքում երեխան ծնունդից հետո մի քանի շաբաթ մնաց հիվանդանոցում։ Լրիվ առողջանալուց ու վերականգնելուց հետո երեխան դուրս գրվեց։ Սակայն մի քանի շաբաթ հետո երեխան նորից հայտնվեց հիվանդանոցում։ Ինչու՞։ Որովհետև հայը հոգնել էր երեխայի լացից և այնքան էր թափ տվել երեխային, որ վերջինս վատացել էր։ Արդյունքում երեխան դարձավ կույր։
Տեսա՞ք տարբերությունը(((
Ծանր է սա գիտակցելը, բայց մի քիչ նման եք կենդանիներին՝ բնազդաբար վանականներ։
Շարունակելի…