Սիրառա՞տ բնազդ, թե՞ բանական անխղճություն (Մաս 2)

Նախորդ հոդվածում նշեցինք ծնողական զգացման տարբերությունը կենդանիների և շատ մարդկանց միջև։ Այժմ ներկայացնեմ փաստեր միմյանց հետ կապվածության մասին։

1) Ջրասամույրները քնում են ձեռք ձեռքի տված, որպեսզի հոսանքը չբաժանի իրենց։
2) Փղերը չեն կարողանում տանել բաժանումը, բաժանումից հետո հնարավոր է, որ նրանք այնքան չսնվեն, մինչև մահանան։
3) Երբ շան արու քոթոթները խաղում են էգ քոթոթների հետ, չնայած ֆիզիկական առավելության, հաճախ թույլ են տալիս, որպեսզի էգերը հաղթեն:
4) Ծովաձիերի զույգերը ճանապարհորդում են բռնած միմյանց պոչից:
5) Եթե սկյուռի ձագը զրկվում է ծնողական հոգածությունից, նրան որդեգրում է այլ սկյուռային ընտանիք:

Անցնենք մարդկանց
Ամբողջ աշխարհում խիստ տարածված է ամուսնալուծությունները։ 2015թ. տվյալով միայն Հայաստանում գրանցվել է 3669 ամուսնալուծության դեպք։ Այս թիվը տարեցտարի աճում է։ Ամեն տարի միլիոնավոր ընտանիքներ են բաժանվում։ Ամեն տարի միլիոնավոր երեխաներ են կտրվում մի ծնողներից մեկից։ Ամեն տարի միլիոնավոր նպատակներ են հօդս ցնդում։ Իսկ ինչի՞ համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գլխավոր պատճառներից է սոցիալական վիճակը, միմյանց չհասկանալը, և այլն, և այլն, և «մոդան»։ Հա, մոդան։ Հիմա կարծես մոդա դարձած լինի ամուսնանալը ու իրարից հոգնելուց հետո բաժանվելը, կարծես այն խաղուպար դարձած լինի։
Ինչ ասե՞մ, մարդիկ, այս քայլի պատճառով թե դուք եք տուժվում, թե ձեր երեխաները։
Սովորեք կենդանիներից…
Բանական բնազդ…
Շարունակելի…
Նախորդ հոդվածը՝ Սիրառա՞տ բնազդ, թե՞ բանական անխղճություն (Մաս 1)

Ձեզ նույնպես կարող է դուր գալ