Ջրի կարևորությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմը մոտ 80 տոկոսով կազմված է ջրից: Օրգանիզմում ջրի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ջուրն անընդհատ դուրս է գալիս մարդու օրգանիզմից երիկամների, քրտնագեղձերի, շնչառության և աղիների միջոցով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անընդհատ լրացնել դրա պաշարները: Ջուրը բոլոր հիմնական օրգանների լիարժեք գործունեությունն ապահովող հիմնական տարրն է: Հարկավոր է ամեն օր հետևել օգտագործվող հեղուհի քանակին` ջրազրկումից խուսափելու համար: Մաքուր և թարմ ջուրը կօգնի ապահովագրել օրգանիզմը հոդերում ցավային զգացումներից, գլխացավերից, պաշտպանել տարատեսակ հիվանդությունների զարգացումից: Ներքևում նշված են նաև այլ բաներ որոնց համար ջուր է հարկավոր։

  1. Օրգանիզմի մաքրում։ Ջուրը հոյակապ մաքրում է թունանյութերից և ազատում է փորկապությունից: Ընդ որում, ջուրն օգնում է պայքարել շատակերության դեմ և ճնշում է ախորժակը`չվնասելով առողջությանը: Օրինակ, ուտելուց կես ժամ առաջ մեկ բաժակ մաքուր ջուր ըմպելու սովորությունն օգտակար է մարսողության համար:
  2. Ջուրն արագացնում է նյութափոխությունը։ Ջուրը բարելավում է նյութափոխանակությունը` նպաստելով ավելորղ ճարպի այրմանը: Ընդ որում, ջրի անվաբարարությունը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման (որպես պաշար, ինչը կարող է այտուցներ առաջացնել):
  3. Օգնում է նիհարել։ Ջուրն ավելորդ քաշի դեմ պայքարի ամենալավ գործիքներից է, նախևառաջ, որովհետև մենք հաճախ ջրի փոխարեն ըմպում ենք բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքներ, ինչպիսիք են կոկա կոլան, հյութը, ալկոհոլը:Բացի այդ, ջուրը լավ ճնշում, է ախորժակը, չէ որ մենք հաճախ կարծում ենք, որ քաղցած ենք, բայց իրականում ծարավ ենք: Ջուրը ճարպեր, կալորիաներ, ածխաջրեր, շաքար չի պարունակում: Օրգանիզմին նիհարել օգնելու համար հարկավոր է շատ ջուր խմել:
  4. Պարտադիր է սպորտում։ Ջրազրկումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ սպորտով զբաղվելու դեպքում, քանի որ ընդհանուր հոգնածության պատճառով կարող եք չդիմանալ ֆիզիկական վարժություններին, ինչը կարող է վնասվածքների պատճառ դառնալ։ Խմելով մարզումից առաջ երկու բաժակ մաքուր, թույլ հիմնային ջուր` դուք ձեզ կապահովեք էներգիայով և կպահպանեք առողջությունը։
  5. Նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը։ Բավականաչափ քանակությամբ ջրի օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: 2002 թ.-ին American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված վեցամյա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օրը հինգ բաժակից ավելի ջուր են խմում, սրտի կաթվածից մահանալու հավանականությունը 41 տոկոսով քիչ է, քան երկու բաժակից քիչ խմող մարդկանց մոտ:
  6. Ջուրը նպաստում է մաշկի առողջությանը։ Ջրի օգտագործումը օգնում է մաքրել մաշկը, և ջուր խմող մարդիկ ուղղակի փայլում են առողջությամբ: Իհարկե, դա մի գիշերվա ընթացքում տեղի չի ունենում, սակայն մեկ շաբաթ ճիշտ քանակի ջուր օգտագործելը դրական ազդեցություն կգործի մաշկի վրա։
  7. Օգնում է պայքարել քաղցկեղի դեմ։ Ապացուցված է, որ անհրաժեշտ քանակի ջրի օգտագործումը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի առաջացումը 45 տոկոսով, իսկ միզապարկի քաղցկեցի հավանականությունը` 50 տոկոսով: Բացի այդ, կա կարծիք, որ ջուր խմելու սովորույթը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ