Ճանաչիր ինձ – Ժորա Քոսակյան

Ողջույն. Ես Ժորա Քոսակյանն եմ, 25 տարեկան, Տավուշի մարզի Բերդ քաղաքից: Ստեղծագործել սկսել եմ 8-9 տարեկան հասակից: 2019 թվականին տպագրության հանձնեցի իմ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն և 2020 թվականի` հունվարի 19-ին, իմ 25-ամյակի օրը եղավ գրքի շնորհանդեսը: Բայց այս ամբողջ ընթացքում ես բացի ստեղծագործելը, նաև այլ հետաքրքրություններ ու << առանձնահատկություններ >> եմ ունեցել: Որքանով տարօրինակ կթվա, բայց ես բանասիրական կրթություն չունեմ ու հաճախ ինքս փորձում եմ վերլուծել իմ անցած 25 ամյա ուղին:

Ճիշտն ասած մտածում եմ ինչի եմ ես էսքան ամեն ինչի մասին հետաքրքրված ու ընհանրապես իրարից տաբեր ուղղություններ ընտրել, ու վերջում դարձել եմ բանվոր-պահակ: Օրինակ`, կպատկերացնեիք, որ ես աշխարհագրության սիրահար եմ եղել, քարտեզը գիտեի 10 մատիս պես, բայց ում էր պետք եթե պիտի գնայի բնագիտական հոսք ու հետո գնայի քոլեջի հաշվապահական հաշվառում բաժին, ես ինչի պիտի խնդիր ունենայի առողջական, որ 7 տարի պարապելուց հետո արգելեին ֆուտբոլով զբաղվել, ինչի պիտի դպրոց գնայի իմ հասակակիցներից ուշ, երբ մանկապարտեզ անգամ չգալով տառերն ու հաշվել, գումարում հանում գիտեի …ու էս տիպի շատ բաներ կա, որ մտածում եմ ինչի …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ