
Ես կուզեի՝ նավակ լինել
Աչքիդ խորունկ ծովերում,
Անգամ, թեկուզ և… խորտակվե՜լ,
Մնալ քո ջերմ կոպերում:
Ես կուզեի ափ լինեի,
Ալիքի պես դու գայիր,
Ավազի տեղ ես լինեի՝
Զովահամբույրն ինձ տայիր:
Եվ թե մի օր անապատվեմ,
Ծով դառնայիր կյանքածին,
Ինձ հասնեիր, քեզանոտվեր
Օազիսված իմ հոգին:
Ու դառնայիր իմ Դեմետրան,
Ինձ կանաչով պատեիր,
Ես ծաղկեի գարնան նման,
Դու… իմ բույրով արբեի՜ր:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0